Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2012

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ավելին
Հինգշաբթի, 12 Ապրիլի 2012

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 6-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Մարտի 28-ից ապրիլի 7-ը, Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում և Երևանում անցկացվեցին շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի երրորդ` կիսաեզրափակիչ փուլի խաղերը: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն, որը հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է մրցաշարի անցկացմանն ու կայացմանը:
Ավելին
Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012

ՀԲԸՄ-Ի ԵՎ “ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Ապրիլի 2-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից, ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում, Արցախի դպրոցականներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվերը` 3.500 XO համակարգիչներ, արդեն իսկ բաժանվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին:
Ավելին
Հինգշաբթի, 05 Ապրիլի 2012

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԲԸՄ ԴԵՐԱԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-Ի ՇԵՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Ավելին
Երեքշաբթի, 27 Մարտի 2012

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովն ավարտեց իր երկօրյա հանդիպումների շարքը, որը տեղի ունեցավ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում, փետրվարի 4-5-ը: Քննարկվեցին մի շարք հարցեր և ծրագրեր, կրթական նախաձեռնություններ ու Միության հետագա անելիքներն ամμողջ աշխարհում: Ժնևյան երկօրյա հանդիպումներին ներկա էին նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի, ՀԲԸՄ Եվրոպայի և Կենտրոնական վարչական ժողովին կից Ռազմավարական խորհրդատվական մարմնի ներկայացուցիչներ:
Ավելին
Հինգշաբթի, 15 Մարտի 2012

ՀԲԸՄ-ի ԿԵՆՏՐՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ուրբաթ, ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ շենքի օրհնության կարգի արարողությունը` հանդիսապետությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Տեր Հովնան Եպս. Հակոբյանի: Օրհնության կարգի արարողությանը մասնակցեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ պարոն Վազգեն Յագուբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակազմը, ՀԲԸՄ Երևանի սկաուտները, ՀԲԸՄ հայաստանաբնակ անդմաներ ու հյուրեր:
Ավելին
Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2012

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) կազմակերպած «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունվարի 18-ին` մասնակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀԿ փոխնախագահներ Ա. Սարգսյանի և Վ. Աղայանի...
Ավելին
Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2012

ԱՐՑԱԽԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ XO ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ

Փետրվարի 6-ին, Ստեփանակերտի և Շուշիի դպրոցներում մեկնարկեց ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի II փուլը, որի ընթացքում 1-4-րդ դասարանների աշակերտներին բաժանվեցին XO համակարգիչներ և նրանք ծանոթացան համակարգչի ընձեռած հնարավորություններին: Սկզբնական շրջանում տրամադրվեց 100 համակարգիչ` երեք դպրոցներում բաց դասեր...
Ավելին

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Փետրվարի 8-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Սեմ Սիմոնյանին և կենտրոնի տնօրինությանը: Ողջունելով կենտրոնի կրթական ծրագրերի իրականացումը` Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն...
Ավելին
Երկուշաբթի, 30 Հունվարի 2012

ՀԲԸՄ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 12-ը, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տները կազմակերպել էին միջոցառումներ և հանդիսություններ, որոնց ընթացքում ազատամարտիկների զավակներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցների երեխաներին...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2012 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: