Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԼԱ - ՀԱՄԵՐԳԸ

ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում, ուրբաթ, հոկտեմբերի 19ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում տեղի ունեցավ ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովին նվիրված գալա-համերգը: Ավելի քան 1500 հանդիսականների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի քաղաքական ավագանու եւ մտավորականության ներկայացուցիչներ ...
Ավելին
Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2012

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ

Հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից պատվիրակներն այցելեցին Երևանի կենտրոնում կառուցվող ՀԲԸ Միության Հայաստանի նոր կենտրոնատեղիի շինհրապարակ: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն` ուղեկցությամբ փոխքաղաքապետ և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի: 
Ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ DORIANS-Ի ԲԱՑՈԹՅԱ ՀԱՄԵՐԳԸ ԹՈՒՄՈՅՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր ժողովի առիթով հոկտեմբերի 17-ին կազմակերպել էր Dorians ռոք խմբի բացօթյա համերգը Թումո կենտրոնում (Թումանյանի այգի, Հալաբյան 16): Համերգի մուտքն ազատ էր: Համերգը բացեցին Թումոյի սաներն իրենց Թումօրքեսթրա, Թումո Բենդ և Թումո Դենս նախագծերով` նորարարական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ: 
Ավելին
Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2012

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Միութիւն) Կեդրոնական Վարչական ժողովը այսու կը ծանուցանէ բոլոր իրաւասու անդամներուն, թէ Միութեան 87-րդ Ընդհանուր Ժողովը պիտի գումարուի շաբաթ, 20 Հոկտեմբեր 2012-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Էջմիածնի մէջ, Հայաստան, Վաչէ եւ Թամար Մանուկեան Մատենադարանէն ներս:
Ավելին
Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2012

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում գումարվող 87–րդ Ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը, գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, հոկտեմբերի 14–ին մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եռօրյա այցելության ընթացքում ՀԲԸՄ պատվիրակները կծանոթանան ԼՂՀ սոցիալ-տնտեսական կյանքին, ՀԲԸՄ-ի կողմից իրագործված ծրագրերին, հանդիպումներ կունենան հասարակայնության հետ և կայցելեն Շուշի ու Գանձասար:
Ավելին
Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012

ՀԲԸՄ-Ն ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄ Է ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի մամլո ասուլիսը ՀԲԸՄ Երևանի գրասենյակում Սեպտեմբերի 27-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Սիրիայի հայ համայնքին օգնելու ուղղությամբ Միության ձեռնարկած քայլերին: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը մանրամասն ներկայացրին այն լայնածավալ աշխատանքը ... 
Ավելին
Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2012

Օգնութեան կոչ

Հ.Բ.Ը.Միութիւնը կոչ կ'ուղղէ ամբողջ սփիւռքահայութեան, զանգուածային ու անյապաղ օգնութեան ձեռք երկարելու ճգնաժամային պայմաններու տակ տուայտող Սուրիահայութեան՝ Հալէպի, Դամասկոսի, Հոմսի, Քամիշլիի, Լաթաքիոյ եւ հայաբնակ այլ քաղաքներու մէջ: Արդէն բոլորին ծանօթ է, որ երկրին մէջ շարունակուող տագնապալի կացութեան պատճառով, բազմաթիւ հայեր կորսնցուցած են իրենց բնակավայրերը եւ ապրուստի միջոցները: Կան նաեւ վիրաւորեալներ եւ սպանեալներ:
Ավելին
Ուրբաթ, 27 Հուլիսի 2012

20-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 23-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԱՀ 20-րդ հոբելյանական ավարտական հանդիսությունը` մասնակցությամμ ավելի քան 1000 պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: Համալսարանի 6 բաժինների 170 շրջանավարտների այդ օրը շնորհվեց մագիստրոսի աստիճան: Ներկաները հոտնկայս ողջունեցին այս տարվա շրջանավարտների, ՀԱՀ նախագահի, դեկանների և դասախոսական կազմի հանդիսավոր մուտքը դահլիճ...
Ավելին

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Հունիսի 16-19-ը, Հայաստանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի րջանակներում պարոն Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: ՀԲԸՄ նախագահն առիթ ունեցավ այցելելու նաև Երևանի կենտրոնում կառուցվող ՀԲԸՄ նոր կենտրոնատեղիի շինհրապարակ: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հյուրընկալվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին...
Ավելին
Երկուշաբթի, 14 Մայիսի 2012

ՀԲԸՄ “ՀԱՅ ԿԻՆ”-Ը ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ

ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի “Հայ կին” համախմբման նախաձեռնությամբ 2002թ. Հայաստանում գործում են հղի կանանց աջակցության կենտրոններ, որոնք խորհրդատվական ծառայություններ են տրամադրում, ինչպես նաև բժշկական հետազոտություններ կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում ու գյուղական համայնքներում ապրող հղի կանանց համար: Ընդլայնելով գործունեությունը` ՀԲԸՄ “Հայ կին” ծրագիրն այս անգամ հանդես եկավ նոր նախաձեռնությամբ...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2012 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: