Բոլոր հոդվածները

Երեքշաբթի, 25 Հունվարի 2011

ՀՀ ԳԱԱ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Միության ու Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ-ն ստանձնեց Հայաստանի առաջատար գիտական գրադարաններից մեկի` ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի վերանորոգումը: Գրադարանը գրքերի ու գիտական հրատարակությունների կարևոր պահոց է: Գրադարանից օգտվում են մեծ թվով գիտաշխատողներ և ուսանողներ:
Ավելին

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՐԶԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Նուբարաշեն ավանը կառուցվել է ՀԲԸՄ հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշայի առատաձեռն նվիրատվության ու միության հատկացրած գումարների շնորհիվ: 2007 թ. ՀԲԸՄ-ն վերսկսեց իր աջակցությունը Երևանի Նուբարաշեն համայնքին` ստանձնելով նոր մարզա-մշակութային կենտրոնի կառուցումը Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամի հետ համատեղ։
Ավելին

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանա-կահատվածում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցա-ռումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախա-րարությունը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավորությամբ, կազմա-կերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” (բեմադրությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի) և Պերճ Զեյթունցյանի “Ոտքի’, դատարանն է գալիս” (բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի) թատերական ներկայացումները երկուական անգամ... 
Ավելին

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ

1998-ին Երևանում անցկացվեցին առաջին Համահայկական աթլետիկ մրցույթները: Դրանք մեծ արձագանք ունեցավ սփյուռքահայ երիտասարդության շրջանում, որոնցից շատերն առաջին անգամ իրենց կյանքում ժամանեցին Հայաստան: Այժմ այս մրցույթներն անց են կացվում Հայաստանում ամեն ամառ և ՀԲԸՄ-ն Համահայկական Խաղերի հովանավորներից է:

 

Ավելին

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

2007թ-ին ՀԲԸՄ-ի աջակակցությամբ լույս տեսավ ժամանակակից ստեղծագործողների մի ժողովածու, որը բաղկացած է երեք գրքից` դրամա, արձակ և պոեզիա : Այս գիրքը հնարավոևություն է տալիս անգլալեզու ընթերցողին ծանոթանալ հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, քանի որ գրքերը հրատարակված են անգլերեն լեզվով:
Ավելին

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԲԸՄ-ն միշտ էլ ունեցել է ապագայի տեսլական: Եվ 2003-ին նույնպես ՀԲԸՄ-ն հավատարիմ մնաց իր տեսլականին հովանավորելով “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստատեսային ծրագիրը – մի նոր ու աննախադեպ ծրագիր Հայկական հեռուստատեսության համար: Քառամյա հովանավորության ընթացքում պատրաստվել և հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվել են բազմաթիվ հաղորդումներ:

Ավելին

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

1990 թվականին, համագործակցելով Միացյալ Ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ, ՀԲԸՄ-ն ձեռնարկեց Գյումրիում մթերանոց-սառնարանի շինարարությունը: Շինարարությունը ավարտվեց 1992-ի գարնանը: Մթերանոց սառնարանը հնարավորություն ուներ մթերելու միջազգայն մարդասիրական կազմակերպությունների կողմից առաքված 1,000 տոննա մթերք, որը յուրաքանչյուր շաբաթ բաժանվում էր Հայաստանի հյուսիսային շրջաններին, մասնավորապես` աղետից տուժած տարածքներին:
Ավելին

ՕՊԵՐԱ

2003-ին ՀԲԸՄ-ն հովանավորեց “Գայանե” բալետի նոր բեմադրությունը: Ժամանակին այս բալետի բեմական դեկորացիան և զգեստների մոդելավորումն արել էր Մինաս Ավետիսյանը, բայց ժամանակի ընթացքում դրանք կորցրել էին իրենց վառ գույները: ՀԲԸՄ-ն օգնեց վերականգնել հայկական բնաշխարհին բնորոշ պայծառ գույները ժամանակակից նյութերով:

Ավելին

ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

ՀԲԸՄ-ի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությունը ունի երկար տարիների պատմություն: 2006 թվականին ՀԲԸՄ-ն մեկ տարվա կրթաթոշակ տրամադրեց Ազգային ակադեմիայի Հումանիտար գիտությունների մագիստրատուրայի ծրագրում ընդգրկված 12 ուսանողներին: Ավելի վաղ ՀԲԸՄ-ն հովանավորել է մի քանի գիտական ծրագրեր: Աջակցելու համար Հայաստանի գիտական ներուժին ՀԲԸՄ-ն երկար տարիների ընթացքում ֆինանսավորել է նաև այս հաստատության գիտական կազմի աշխատանքների տպագրությունը:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Հավելյալ հատկացումներ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: