Բոլոր հոդվածները

Երեքշաբթի, 01 Փետրվարի 2011

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը: Մրցանակաբաշ-խության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին Երևանում: Մրցույթի հաղթողների թվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ): Արդեն 5-րդ անգամ անցկացվող մրցույթին, որն այս անգամ նվիրված էր հայկական գրահրատարակության 500-ամյակին, ընդհանուր առմամբ ներկայացվել էր 320 հայտ:
Ավելին

ՊԵՐՃ ԵՎ ՎԵՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆԵՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ հին Վեհարանի նորոգության և վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի շրջանում՝ 1958 թվականին:
Ավելին
Երկուշաբթի, 31 Հունվարի 2011

ՀԲԸՄ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ ---"Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային" ծրագիրը ԼՂՀ-ում

Հունվարի 26-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի միջև ստորագրված համաձայնագրով սկիզբ դրվեց “Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային” (OLPC: One Laptop Per Child) ծրագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ծրագիրը կիրականացվի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության, և ԼՂՀ կառավարության հետ համատեղ:
Ավելին
Երեքշաբթի, 25 Հունվարի 2011

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀԲԸՄ-ն շարունակում է իր աջակցությունը հանրաճանաչ գրողին

Դեկտեմբերի 14-15-ը, Երևանում անցկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը Հայաստան էր բերել ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Փիթեր Բալաք-յանին: "Ցեղասպանության հանցագործությունը. կան-խարգելում, դատապարտում և հետևանքների վերացում" խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Ավելին
Ուրբաթ, 21 Հունվարի 2011

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԱԿԱԼ ԱՆԴԱՄ ԲԱՐՐԻ ԶՈՐԹՅԱՆԸ

Վաշինգտոնի տարածքային հիվանդանոցում դեկտեմբերի 30-ին, 90 տարեկան հասակում, վախճանվել է ՀԲԸՄ երկարամյա ղեկավարներից մեկը` Բարրի Զորթյանը: Այս “ճկուն դիվանագետը”, ինչպես նրան հաճախ անվանում էին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նվիրյալ անդամներից էր: Զորթյանը ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ ընտրվել էր 1970թ.: Երկու տասնամյակ անց հանգստի անցնելուց հետո Զորթյանին շնորհվեց ՀԲԸՄ Պատվակալ Անդամի կոչում իր երկարամյա նվիրյալ ծառայության համար: Զորթյանը ծնվել էր Քոթահիայում (Թուրքիա) 1920թ.: Այնուհետև իր ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ բնակություն էր հաստատել Նյու Հեյվնում (Կոնեկտիկուտ) և հաճախել Եյլի համալսարան: 1941-ին ավարտելով համալսարանը` Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ծովային կորպուսում:
Ավելին

ԺՈԶԵՖ ՈՒՂՈՒՐԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Ժոզեֆ Ուղուրլյանը Նյու Յորքից ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ: Ժոզեֆ Ուղուրլյանը Amber Capital Investment Management հատուկ մասնագիտացված հեջավորման ֆոնդի գործընկերն է, համահիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը: ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ նրա ընտրվելու մասին առաջին անգամ հայտարարվեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի կողմից հոկտեմμեր ամսին Բուենոս Այրեսում կայացած ՀԲԸՄ 86-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ: Amber Capital-ը գլխավորելուց առաջ, Ժոզեֆ Ուղուրլյանը, 1997-ից մինչև 2001 թվականը, ղեկավարել է Societe Generale ընկերության Equity Arbitrage Proprietary Trading Desk բաժինը, որից առաջ էլ, 1994-1997թթ. նույն բաժնում աշխատել է որպես վերլուծաμան:
Ավելին

ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Սինան Սինանյանն ընտրվել է աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության` ՀԲԸՄ-ի փոխնախագահ: Հարավային Կալիֆորնիայի ամերիկահայ համայնքի հայտնի դեմքերից Սինան Սինանյանը հանդիսանում է կազմակերպության երկարամյա անդամ և տարիների ընթացքում իր ծառայությունն է μերել ՀԲԸՄ-ին տարμեր μնագավառներում: Նա համասեփականատերն է Կալիֆորնիայի ամենադինամիկ շուկաներում գործող Sinanian Developments շինարարական ընկերության: Սինան Սինանյանը ծնվել է Զահլեում (Լիμանան), ավարտել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանը, μնակվում է Կալիֆորնիայում 1983-ից ի վեր:
Ավելին
Շաբաթ, 15 Հունվարի 2011

ԴՐ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Դր. Արշավիր Գյոնջյանն անցնում է վաստակած հանգստի: Լինելով Մոնրեալից` Դր. Գյոնջյանը 35 տարի շարունակ եղել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի նվիրյալ անդամ և վերջին տարիներին զμաղեցրել է նաև աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության փոխնախագահի պաշտոնը: Դր. Գյոնջյանի հեռանալը պայմանավորված է ՀԲԸՄ կանոնադրությամμ, ըստ որի Կենտրոնական Վարչական Ժողովի անդամները պետք է հանգստի անցնեն 75 տարեկանը լրանալուն պես: Անցած հոկտեմբերին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ՀԲԸՄ 86-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հարգանքի և գնահատանքի արժանացրեց Դր. Գյոնջյանին հայ համայնքին և հատկապես ՀԲԸՄ-ին մատուցած նրա երկարամյա ծառայության ու նվիրվածության համար: Նա առանձնացրեց Դր. Գյոնջյանի անգնահատելի դերը Մոնրեալի հայ համայնքի կյանքում...
Ավելին
Ուրբաթ, 14 Հունվարի 2011

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ -ՓՈՒԼ 2

Դր. Չաք Հաջինյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների և ՀԲԸՄ բարեկամների մասնակցությամբ վերջերս կազմակերպվել էր նվիրահավաք օգնելու Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաներին: Ավելի քան 60 հյուրերի ներկայությամբ հանգանակվել էր 6,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի առաջին փուլում հանգանակված գումարի մի մասով մանկատան երեխաների համար ձեռք էին բերվել բարձեր, վերմակներ և այլ անկողնային պարագաներ:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: