Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 09 Ապրիլի 2010

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 31-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀԲԸՄ խնամակալ խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ՀԲԸՄ-ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ"

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացմանը մասնակցում էին նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը, այլ պաշտոնյաներ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանն իր կնոջ Արտեմիս Նազարյանի հետ, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Սեմ Սիմոնյանը, Արիս Ադամյանը:
Հինգշաբթի, 11 Մարտի 2010

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ընդունում է դիմումներ իր նորաստեղծ Մոսկովյան ամառային փորձառության ծրագրի համար: Որպես հայկական սփյուռքի մեծագույն համայնք ունեցող քաղաք` Մոսկվան շատ շուտով կդառնա ՀԲԸՄ-ի երիտասարդական ծրագրի նոր հանգրվանը` համալրելով արդեն իսկ հաջողությամբ գործող Նյու Յորքի, Փարիզի և Երևանի համանման ծրագրերի շարքը: Մոսկովյան առաջին ամառային փորձառության ծրագիրը տեղի կունենա 2010թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայ ուսանողներին հինգ շաբաթ շարունակ աշխատանքային փորձառություն ձեռք բերել բիզնեսի, դիվանագիտության, արդյունաբերության և նորարարության մեծագույն կենտրոններից մեկում:
Երեքշաբթի, 23 Փետրվարի 2010

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` 1 ՏԱՐԵԿԱՆ

Հուլիսի 2-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նշեց իր գործունեության մեկամյակը: Կազմակերպված օնլայն ֆորումին մասնակցեցին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր-նախագահ Դոկտ. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի և Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Մեկնարկելով 2009թ. հունիսին` ՀՎՀ-ն դարձել է հայկական առաջին օնլայն համալսարանը, որն իր առջև նպատակ է դրել նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական կրթությունը մատչելի դարձնել ամբողջ աշխարհում:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: