Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2010

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒԸՆԿԱԼԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ “ԱՐԻ ՏՈՒՆ” ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 

Հունիսի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի նախարարության “Արի Տուն” ծրագրի ավելի քան 100 մասնակիցներին, որոնք Հայաստան են ժամանել սփյուռքի տարբեր համայնքներից` այդ թվում Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Լիբանանից և Սիրիայից, և 2 շաբաթ կանցկացնեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում: ՀՎՀ հիմնադիր-նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Դոկտ. Երվանդ Զորյանը ներկայացրեց կրթական համակարգի հնարավորությունները և ուսումնական ծրագրերը, միաժամանակ ակտիվ քննարկումների ու հարցուպատասխանի մեջ ներգրավելով երիտասարդներին:
Երեքշաբթի, 01 Հունիսի 2010

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ "ԿՈՐԻԶ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ "Հանուն ժողովրդավարության. երիտասարդական սեմինար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար"

Մայիսի 20-24-ը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի գրասենյակի "Կորիզ" ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ "Հանուն ժողովրդավարության. Երիտասարդական սեմինար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար" սեմինարների շարքը: Ծրագրի նպատակն էր մշակել նոր ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակության մեջ երիտասարդների ակտիվ դերակատարությանը: Եվրոպական Հանձնաժողովի “Youth in Action” ծրագրի կողմից ֆինանսավորվող այս սեմինարին մասնակցեցին 20 երիտասարդներ Եվրոպական Միության երկրներից:

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ "ԿՈՐԻԶ' ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ "Հանուն ժողովրդավարության. երիտասարդական սեմինար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար"

Մայիսի 20-24-ը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի գրասենյակի "Կորիզ" ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ "Հանուն ժողովրդավարության. Երիտասարդական սեմինար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար" սեմինարների շարքը: Ծրագրի նպատակն էր մշակել նոր ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակության մեջ երիտասարդների ակտիվ դերակատարությանը: Եվրոպական Հանձնաժողովի “Youth in Action” ծրագրի կողմից ֆինանսավորվող այս սեմինարին մասնակցեցին 20 երիտասարդներ Եվրոպական Միության երկրներից:
Հինգշաբթի, 20 Մայիսի 2010

ՀԲԸՄ ԵԱ-ՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 10-ին, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը, նախագահ Հարություն Պողոսյանի, CARD-ի ագրոզարգացման գծով համակարգող Աննա Կարապետյանի և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Վահագն Սարգսյանի գլխավորությամբ, մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ իրականացնելու իրենց հաջորդ, այս անգամ արդեն բնապահպանական նախաձեռնությունը: Գյուղի վերակառուցվող հինավուրց եկեղեցու հարևանությամբ կազմակերպվեց ծառատունկ, որին, բացի ՀԲԸՄ ԵԱ-ներից և CARD-ի աշխատակիցներից, մասնակցեցին նաև գյուղի երիտասարդները` գյուղապետ Վաչիկի գլխավորությամբ:

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) երիտասարդական երկու կառույցներ` Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խումբը և Երևանի սկաուտական շարժման անդամները, “Նվիրիր կյանք” հիմնադրամի հետ համատեղ մարտ-ապրիլ ամիսներին անցկացրին միջոցառումների շարք օգնելու արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին ՀՀ-ում: Միջոցառումների նպատակը ոչ միայն այս հիվանդության մասին հանրային տեղեկացվածության բարձրացումն էր, այլ նաև այնպիսի կարևոր ու անհրաժեշտ սարքավորման ձեռքբերումը, ինչպիսին արյան ցենտրիֆուգն է:
Ուրբաթ, 30 Ապրիլի 2010

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԲԸՄ-Ի ՀԱՄԱՏԵՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվա-ծում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարությու-նը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավորությամբ, կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” և Պերճ Զեյթունցյանի “Ոտքի’, դատա-րանն է գալիս” թատերական ներկայացումները երկուական անգամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Ապրիլի 23-ին կայացած ներկայացմանը նախորդեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կազմակերպած Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման հսկման արարողությունը:
Ուրբաթ, 23 Ապրիլի 2010

ՀԲԸՄ-Ն ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 5-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի “Անրի Կյունի” սրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 23 լավագույն ուսանողներին վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցու-թյունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագոր-ծակցում են 2004 թվականից ի վեր: Այդ համա-գործակցության շրջանակներում 2007 թվակա-նից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաև անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում:
Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010

ՆԱԶԱՐ ԵՎ ԱՐՏԵՄԻՍ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները և հանդիսության հրավիրյալները մուտք գործեցին Դիվանատան շենք, ուր կատարվեց Նորամուտի արարողություն, ապա Դիվանատան սրահում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները:
Երկուշաբթի, 12 Ապրիլի 2010

ՄԱՐԳԱՐԻՏ ԱՃԵՄՅԱՆ-ԱՀՆԵՐԹԻ “ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ” ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Սույն թվականի մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Մարգարիտ Աճեմյան-Ահներթի “Դռան թակոցը” գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հայ Օգնության Ֆոնդի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում հեղինակն ընթերցեց հատվածներ գրքից և պատասխանեց ներկաների հարցերին: Շնորհանդեսին ներկա էին ՀԲԸ Միության Նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը և Արիս Ադամյանը, ՀՕՖ-ի Գործադիր Տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, այլ հյուրեր:

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

2008թ.-ից ՀԲԸՄ-ի հովանավորությամբ շարունակվող Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիդաների շրջանակներում, ս/թ մարտի 25-ից ապրիլի 15-ը տեղի է ունենում 4-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ հաղթողներն արժանանում են շախմատի ժամացույցների: Շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան մեկնարկել է 2009 թվականի աշնանը և կավարտվի առաջիկա մայիսին: Այս օրերին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում տեղի են ունենում մարզային եզրափակիչ հանդիպումները:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: