Բոլոր հոդվածները
Երկուշաբթի, 26 Հունիսի 2017ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՔՀ Կամուրջ ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորող ՔՀ Կամուրջ ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ: Եռամյա այս ծրագրի նպատակն է զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքնելու համար: Ծրագրի առանձնահատուկ բաղադրիչն է սփյուռքի ներուժի և փորձառության ներգրավումը: Ծրագրի թիրախ են հանդիսանում Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ները, վերջիններիս մասնագիտական զարգացմամբ հետաքրքրված տեղական համալսարանները, սփյուռքի երիտասարդ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել Հայաստանի զարգացմանը: Երկուշաբթի, հունիսի 26-ին, ժամը 11:00-13:00-ը ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2) |
FROM DOMIKS TO RESILIENT SOLUTIONS
FROM DOMIKS TO RESILIENT SOLUTIONS The Tuff Armenia team from the University of Virginia, AGBU Armenia Bridge4CSOs Programme and Gyumri Project Hope are organizing a presentation and photo exhibition on the southern “domiks” district in Gyumri. The objective of Tuff Armenia is to develop low cost, energy efficient and earthquake resilient housing solutions for people living in temporary houses - “domiks” - in Gyumri. Over the last several weeks, the team has been interviewing community members of this temporary housing district, many of whom are survivors of the 1988 earthquake. We are honored to share their stories with you as we work on sustainable solutions. Thursday, June 22, 17:00 AGBU Armenia (2/2 Melik-Adamyan str.). |
ԱՐՏՅՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Կրկին անգամ Հայաստանում է Արտյոմ Մանուկյանը և մենք չէինք կարող բաց թողնել նրան լսելու առիթը: ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ վայելելու Արտյոմի թավջութակի անկրկնելի հնչյունները: Երեկոյի հատուկ հյուրեր՝ Արման Ջալալյան և Արթուր Գրիգորյան: Սիրով սպասում ենք Ձեզ: Արտյոմ ՄԱՆՈՒԿՅԱՆ (թավջութակ) Հինգշաբթի, հունիսի 8-ին, 19:30 Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
THE BEAUTIFIED PROJECT ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երկար սպասված համերգ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Մենք կհյուրընկալենք The Beautified Project-ին՝ ակուստիկ համերգով: Կհնչեն կատարումներ խմբի բոլոր 4 ալբոմներից, ներառյալ նրանց այդքան սիրված հայերեն կատարումները:
The Beautified Project: Անդրե Սիմոնյան – վոկալ, կիթառ Երկուշաբթի, հունիսի 5-ին, ժամը 19:30 ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2) Համերգին ներկա գտնվելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ: Տեղերը սահմանափակ են: Մուտքն ազատ է: |
PICKPOCKET ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիսի 1-ին, ժ-ը 19:00-ին PICKPOCKET Robert BRESSON - France - 1959 - 1h15 Դերերում Martin Lassalle, Marika Green Սինոպսիս. Միշելը գոյատևման ոչ մի միջոց չունի, սակայն միտված է իրեն կարծել վերադաս, ով չի ենթարկվում մահկանացուների համար նախատեսված բարոյական օրենքներին: Նա ավելին չի ուզում քան ազատ լինելը: Նրա առաջին գողությունը՝ պայուսակ, վատ ավարտ է ունենում: Երկու ոստիկանների շնորհիվ այս երիտասարդ կլեպտոմանը անցնում է ոստիկանատան շեմը: Քննիչը որոշում է նրան դաս տալ ազատ արձակելուց առաջ: Խրատված Միշելը սկսում է կայուն աշխատանք փնտրել: Սակայն ճակատագրի բերումով հանդիպում է մի իրական ճարտար գրպանահատի: Եվ գնալով իր կոչման հետևից՝ Միշելը շուտով դառնում է հմուտ: Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով: |
ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ
Մայիսի 25-ին Միքայել Ոսկանյանն ու ընկերները հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Սիրով սպասում ենք բոլորիդ: ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ. Միքայել ՈՍԿԱՆՅԱՆ - թառ, վոկալ Երեկոյի հատուկ հյուր Հինգշաբթի, մայիսի 25-ին, ժամը 19:30 Համերգին ներկա գտնվելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ: Տեղերը սահմանափակ են: Մուտքն ազատ է: |
ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՀՈՂԻ ԴՈՂԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ գործընկերությամբ, սիրով հրավիրում է Ձեզ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսին, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Պատկերագրքի լուսանկարներն ուղեկցվում են արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով։
Մայիսի 5-ին՝ ժամը 17։00-ին |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ *1-ԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ*
Հայկական Ալիանս Ֆրանսեզ-ը, ՀԲԸՄ Հայաստանը և AFG Film Club - Institut Français-ը սիրով հրավիրում են Ձեզ «Monsieur Klein» ֆիլմի ցուցադրությանը (ռեժ. Joseph Losey, դերերում՝ Alain Delon, Jeanne Moreau, Francine Bergé) Մայիսի 8-ը Եվրոպայում նշանավորվում է որպես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտ: Այս թեմայով կցուցադրվի Ալեն Դելոնի մասնակցությամբ յուրահատուկ մի ֆիլմ: Սինոպսիս. Գերմանիայի կողմից Փարիզի գրավման ժամանակ Ռոբեր Կլեյնը՝ մի Ալզասցի, ով վերավաճառում է արվեստի գործերը ցածր գներով, ստանում է իրեն հասցեագրված Les Informations juives ամսագիրը, այն դեպքում, երբ բաժանորդագրված չէ ամսագրին: Շուտով բացահայտում է, որ հրեա մի անվանակից օգտագործում է իր անունը և որոշում է քանդել դեպի այդ անծանոթը տանող կծիկը:Césars 1977: Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոզե, լավագույն դեկոր՝ Ալեքսանդր Տրոնե, լավագույն դերասան նոմինացիա՝ Ալեն Դելոն, լավագույն լուսանկարիչ նոմինացիա՝ Գերի Ֆիշեր, լավագույն մոնտաժ՝ Հենրի Լանո, լավագույն ձայնային մշակում՝ Ժան Լաբյուսիեր: Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: Մայիսի 4-ին, հինգշաբթի, ժ-ը 19:00-ին |
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ
Ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ներկա լինելու հեքիաթագիր Մերի Սահակյանի հետ հանդիպմանը: Լինելով հիսունից ավելի հեքիաթների հեղինակ, նա համոզված է, որ զարգացած տեխնոլոգիաների այս դարում երեխաներն էլ ավելի կարիք ունեն հեքիաթի: Հանդիպման ընթացքում Մերի Սահակյանը կպատասխանի ընթերցողների հարցերին: Գեղարվեստական մաս՝ «Սիրոն» թատերախումբը կներկայացնի «Փալանչի Կարոն» հեքիաթը՝ գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյան: Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2) |
CROSSROADS 2017: Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ Լ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ
«Քառորդ Տոն» կազմակերպությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և Վալլոնի Բրյուսել Ինտերնացիոնալի աջակցությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպում է Crossroads 2017 | Բելգիա - Ֆրանսիա - Հայաստան` ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում ապրիլի 27-ին ՀԲԸՄ համերգասրահում տեղի կունենա ֆլեյտահար և կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի (Շվեյցարիա) և դաշնակարուհի Լորանս Մխիթարյանի (Բելգիա) համերգը։
Ծրագիր․ Մուտքն ազատ է: |