Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 21 Հունիսի 2010

ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ 20-ԱՄՅԱ ԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ KARNTNER SPARKASSE ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Դասական երաժշտության համաշխարհային կենտրոն համարվող Ավստրիան, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեկ հարկի տակ էր հավաքել դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված ու ազդեցիկ դեմքերին: Մայիսի 31-ից հունիսի 6-ը Ավստրիայի Կերնտն շրջանում տեղի ունեցավ աշխարհահռչակ Kärntner Sparkasse ջութակահարների միջազգային մրցույթը, որին մասնակցում էին 96 երիտասարդ և տաղանդավոր ջութակահարներ աշխարհի 30 երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից, Չինաստանից, Գերմանիայից և Ճապոնիայից:

Ավելին
Չորեքշաբթի, 02 Հունիսի 2010

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ "ԿՈՐԻԶ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ "Հանուն ժողովրդավարության. երիտասարդական սեմինար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար"

Մայիսի 20-24-ը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի գրասենյակի "Կորիզ" ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ "Հանուն ժողովրդավարության. Երիտասարդական սեմինար ժո-ղովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար" սեմինարների շարքը:

 

Ավելին

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՋԱՆՔԵՐԸ ԼՂՀ-Ն ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյովջյանը` Իլ դը Ֆրանս տարածաշրջանի խորհրդի անդամ Մայիսի 24-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյովջյանի, ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոմիության կառույցների հետ հարաբերությունների պատասխանատու Նիկոլա Դավիթյանի և ՀԲԸՄ Հա-յաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի մամլո ասուլիսը:

Ավելին
Երեքշաբթի, 01 Հունիսի 2010

ՀԲԸՄ ԴԵՏՐՈՅՏԻ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Դետրոյտի Ալեք և Մարի Մանուկյան վար-ժարանի ավարտական դասարանի սաները, դպրոցի տնօրեն Հոսեփ Թորոսյանի և հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցչուհի Անահիտ Թումաջյանի գլխավորությամբ, մայիսի 5-13-ը այցելե-ցին Հայաստան:
Ավելին
Երկուշաբթի, 31 Մայիսի 2010

ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի ՀԱԼԵՊԻ "ԿՈՄԻՏԱՍ" ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 3-10-ը, “Ֆրիտյոֆ Նանսեն” հիմնադրամի հրավերով Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության Հալեպի “Կոմիտաս” կամերային նվագախումբը բաղկացած 18-25 տարեկան հալեպահայ երիտասարդ երաժիշտներից:

 

Ավելին
Երկուշաբթի, 17 Մայիսի 2010

ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Մայիսի 5-ից 13-ը, Գյումրիում տեղի ունեցավ երա-ժիշտ-կատարողների "Վերածնունդ" միջազգային երկ-րորդ մրցույթ-փառատոնը, որը Գյումրիի պտտմական կենտրոնում մի հարկի տակ էր հավաքել հազարավոր հյուրերի թե’ Հայաստանից, թե’ արտերկրից:
Ավելին
Հինգշաբթի, 13 Մայիսի 2010

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

Մայիսի 7-ին, Քաջարանում տեղի ունեցավ Շախմատի հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչում մրցեցին Երևանից երեք, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերից երկուական, և ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից մեկական հաղթող թիմեր: 

 

Ավելին
Շաբաթ, 08 Մայիսի 2010

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆինանսավորած կառավարական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում վերջերս ավարտվեց “Ամերիկացիներն Արցախի համար” (ԱԱՀ) կազմակերպության անցկացրած Լեռնային Ղարաբաղի կառավարության 12 պաշտոնյաների վերապատրաստ-ման դասընթացների շարքը: Կառավարության հասարակայնության հետ կապերի թեմայով վերապատրաստման դասընթացների շարքն անցկացրեց Արևմտյան Կարոլինայի Համալսարանի քաղաքագետ Դր. Փոլ Դեզենդորֆը, որը ...

 

Ավելին
Ուրբաթ, 30 Ապրիլի 2010

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԲԸՄ-Ի ՀԱՄԱՏԵՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավո-րությամբ, կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” (բեմադրությունը` ՀՀ արվեստի վաս-տակավոր գործիչ Արմեն Էլբակյանի) և Պերճ Զեյթունց-յանի “Ոտքի’, դատարանն է գալիս” (բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի) թատերական ներկայացումները երկուական անգամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում:
Ավելին
Ուրբաթ, 23 Ապրիլի 2010

ՀԲԸՄ-Ն ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 5-ին, Հայաստանում ֆրանսիական համալսա-րանի "Անրի Կյունի" սրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 23 լավագույն ուսանողներին վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցու-թյունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: 
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: