Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2010

Հ.Բ.Ը.Մ. - Ի "ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ" 2010 Թ. ԾՐԱԳԻՐՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԲԸ Միության երիտասարդական ծրագրերում իր առանձնահատուկ տեղն ունի նաև «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը, որն ամեն տարի համախմբում է 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, որոնք անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում: Արդեն յոթերորդ տարին անընդմեջ, օգոստոսի 7-26-ը, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Անգլիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից 31 երիտասարդներ մասնակցեցին ծրագրին, որը վարում էր Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը:
Ավելին
Երեքշաբթի, 07 Սեպտեմբերի 2010

ՀԲԸՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ կրթության նախարարության կազմակերպած համահայկական կրթական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում էին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի փոխտնօրենուհի դոկտոր Էլլի Անդրեասյանը, նույն վարժարանի Հոգաբարձության կրթական հանձնախմբի ատենա-պետուհի և “Պապայեան” մանկավարժական հիմնարկի դասախոս Սիլվա Կարայանը և հայոց լեզվի ուսուցիչ, “Նոր Օր” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մինաս Գոճայանը: Համաժողովը տեղի ունեցավ օգոստոսի 13-17-ը: 
Ավելին
Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2010

ՀԲԸՄ-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

“Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 15-23-ը Երևանում տեղի ունեցավ շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադան: ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ անցկացված օլիմպիադային մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: 
Ավելին
Հինգշաբթի, 19 Օգոստոսի 2010

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 18-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Կալիֆորնիայի (Քանոգա փարկ) Մանուկյան-Դեմիրճյան, Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան, ինչպես նաև Աթենքի Արթաքի Գալփակյան վարժարանների սաները:

Ավելին
Չորեքշաբթի, 18 Օգոստոսի 2010

ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԴՈԿՏ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը հունիսի 28-ին մեկնարկեց գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին 90 պատվիրակ 20 երկրներից և 50 գրող Հայաստանից ու Արցախից:

 

Ավելին

"ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Հուլիսի 3-5-ը, Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած “Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում” համահայկական համաժողովը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից ու Երևանից ժամանած արևմտահայերենի մասնագետներին կոչ արեց համախմբել հայկական ներուժը` նշելով, որ ...

Ավելին
Երեքշաբթի, 17 Օգոստոսի 2010

ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՐԹԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Ծաղկաձորում գումարված գրողների համահայկական, ինչպես նաև սփյուռքի համայնքներում արևմը-տահայերենի դասավանդման վիճակին նվիրված համաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եգիպտոսի Շրջանակային Հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանն իր տիկնոջ հետ:

Ավելին
Երկուշաբթի, 26 Հուլիսի 2010

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների վերա-պատրաստման ծրագրին մասնակցելու նպատակով աշխարհի 16 երկրներից Հայաստան ժամանած 70 ուսուցիչներ հուլիսի 19-ին այցելեցին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան, ծանոթացան համալսարանի գործունեության, անցած մեկ տարվա արդյունքների ու ձեռքբերումների հետ, խոսեցին իրենց համայնքների հայկական դպրոցներում այն կիրառելու հնա-րավորությունների մասին:

Ավելին
Ուրբաթ, 23 Հուլիսի 2010

ՀԲԸՄ-ՀԵԸ ԲԵՅՐՈՒԹԻ "ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ" ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) Բեյրութի “Վահրամ Փափազյան” թատերախումբը: Հուլիսի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացվեց Պարոնյանի “Շողոքորթը”` բեմադրությամբ թատերա-խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստա-կավոր գործիչ, պրոֆ. Երվանդ Ղազանչյանի:

Ավելին
Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2010

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` 1 ՏԱՐԵԿԱՆ

Ուսումնական 4 շրջան և ավելի քան 500 ուսանող աշխարհի 35 երկրից. Հուլիսի 2-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նշեց իր գործունեության մեկամյակը: Կազմակերպված օնլայն ֆորումին մասնակցեցին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր-նախագահ Դոկտ. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի և Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: