Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 01 Ապրիլի 2010

ՐԱՖՖԻ ՕՀԱՆՅԱՆԸ “ՇԱՆԹ” ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ “ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ 4” ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ

Ամեն տարի “Շանթ” հեռուստաընկերությունը կազմակերպում է երիտասարդ երգիչների “Հայ Սուպերսթար” մրցույթը, որի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղադավոր կատարողներ: Մրցույթն այս տարի Հայաստան էր բերել հայազգի տաղանդավոր երգիչներ աշխարհի տարբեր երկրներից: Րաֆֆի Օհանյանը ծնվել է Հալեպում, հաճախել է ՀԲԸՄ “Նաջարյան-Գյուլբենկյան” վարժարանը: Ներկայումս Րաֆֆին ապրում և սովորում է Երևանում: Նա նաև ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման և սկաուտական խորհրդի ակտիվ անդամներից է:“Հայ սուպերսթար 4” համահայկական հեռուստատեսային նախագծի եզրափակիչ գալա համերգը տեղի ունեցավ մարտի 14-ին: Մրցույթի հաղթող ճանաչվեց Րաֆֆի Օհանյանը:

Չորեքշաբթի, 03 Մարտի 2010

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-Ի ԵՎ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ ՀԵՏ

Փետրվարի 19-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի ԵԱ-ի Համակարգող խորհրդի ու Երևանի Սկաուտական խորհրդի անդամների հանդիպումը ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի հետ: Խոսվեց ԵԱ-ի ընդլայնման, նոր ոլորտներ ընդգրկող գործունեության ծավալման մասին, մանավանդ Հայաստանի տարբեր շրջաններում ու մարզերում: Վ. Յակուբյանը շեշտեց երկու ուղղությամբ էլ աշխատանքների արդիականացման, ԵԱ-ի ու Սկաուտական շարժման միջև կապերի ամրապնդման ու համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Երկուշաբթի, 01 Մարտի 2010

Նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների կողմից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նպաստող բացառիկ թանգարանային արժեքներով: 2009թ-ին, ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հատկացված միջոցներով թանգարանը ձեռք բերեց շուրջ 150 արժեքավոր թանգարանային միավորներ, հնատիպ ամսագրեր ու թերթեր, բնօրինակ լուսանկարներ, բացիկներ, մեդալներ, նամականիշեր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր խորին երախտագիտւթյունն է հայտնում ՀԲԸՄ Լոս Անջելեսի ԵԱ-ին իրենց ազնիվ ու հայրենանվեր քայլի համար:

Ուրբաթ, 01 Հունվարի 2010

ՀԲԸՄ Հայաստանի Սկաուտական խորհրդի կազմակերպած սեմինարը Ծաղկաձորում

"Միշտ ձգտենք լավագույնին, քանզի մեր գործը նվիրական է" սկզբունքով առաջնորդված, Երևանի սկաուտական խորհրդի դիվանի նախաձեռնությամբ ու ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցչական գրասենյակի օժանդակությամբ հոկտեմբեր 24-25-ին Ծաղկաձորում կազմակերպվեց սկաուտական սեմինար, որի նպատակն էր մասնակիցներին տալ սկաուտական գիտելիքներ ու մշակել մեթոդներ, որոնք կօգնեն համալրելու սկաուտական շարքերը: Վերջում սեմինարի մասնակիցներին միացան նաև սկաուտական խմբերի ապագա առաջնորդները` Հերմինե Տյուզյանի հետ միասին, որոնք լսեցին օրվա հյուր` Երևանի ՀԲԸՄ-ի գրասենյակի փոխտնօրեն եղբգ Հովիկ Յորդեկյանի դասախոսությունը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Ցուցասրահ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: