Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 08 Հունիսի 2017

ԱՐՏՅՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Կրկին անգամ Հայաստանում է Արտյոմ Մանուկյանը և մենք չէինք կարող բաց թողնել նրան լսելու առիթը: ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ վայելելու Արտյոմի թավջութակի անկրկնելի հնչյունները: Երեկոյի հատուկ հյուրեր՝ Արման Ջալալյան և Արթուր Գրիգորյան:
Սիրով սպասում ենք Ձեզ:

Արտյոմ ՄԱՆՈՒԿՅԱՆ (թավջութակ)
Արման ՋԱԼԱԼՅԱՆ (հարվածային)
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ (սաքսոֆոն)

Հինգշաբթի, հունիսի 8-ին, 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
Խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.eventbrite.com/e/evening-with-artyom-manukyan-tickets-35042204176

Ավելին
Երկուշաբթի, 05 Հունիսի 2017

THE BEAUTIFIED PROJECT ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երկար սպասված համերգ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Մենք կհյուրընկալենք The Beautified Project-ին՝ ակուստիկ համերգով: Կհնչեն կատարումներ խմբի բոլոր 4 ալբոմներից, ներառյալ նրանց այդքան սիրված հայերեն կատարումները:

The Beautified Project:

Անդրե Սիմոնյան – վոկալ, կիթառ
Արմեն Շավերդյան – կիթառ, վոկալ
Արլեն Շավերդյան – դաշնամուր, վոկալ
Ալեքս Միրզոյան - թավջութակ

Երկուշաբթի, հունիսի 5-ին, ժամը 19:30

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Համերգին ներկա գտնվելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ

Տեղերը սահմանափակ են: Մուտքն ազատ է:

Ավելին
Հինգշաբթի, 01 Հունիսի 2017

PICKPOCKET ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 1-ին, ժ-ը 19:00-ին 
PICKPOCKET
Robert BRESSON - France - 1959 - 1h15
Դերերում Martin Lassalle, Marika Green

Սինոպսիս. Միշելը գոյատևման ոչ մի միջոց չունի, սակայն միտված է իրեն կարծել վերադաս, ով չի ենթարկվում մահկանացուների համար նախատեսված բարոյական օրենքներին: Նա ավելին չի ուզում քան ազատ լինելը: Նրա առաջին գողությունը՝ պայուսակ, վատ ավարտ է ունենում: Երկու ոստիկանների շնորհիվ այս երիտասարդ կլեպտոմանը անցնում է ոստիկանատան շեմը: Քննիչը որոշում է նրան դաս տալ ազատ արձակելուց առաջ: Խրատված Միշելը սկսում է կայուն աշխատանք փնտրել: Սակայն ճակատագրի բերումով հանդիպում է մի իրական ճարտար գրպանահատի: Եվ գնալով իր կոչման հետևից՝ Միշելը շուտով դառնում է հմուտ:

Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:

Ավելին
Հինգշաբթի, 25 Մայիսի 2017

ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ

Մայիսի 25-ին Միքայել Ոսկանյանն ու ընկերները հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ.

Միքայել ՈՍԿԱՆՅԱՆ - թառ, վոկալ
Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆ - սաքսոֆոն
Արման ՓԵՇՏՄԱԼՋՅԱՆ - ստեղնաշարային
Գուրգեն ԷԲԵՋՅԱՆ - բաս
Մովսես ԷԲԵՋՅԱՆ - հարվածային

Երեկոյի հատուկ հյուր
Սևանա ՉԱՔՐՅԱՆ - ակորդեոն, վոկալ

Հինգշաբթի, մայիսի 25-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Համերգին ներկա գտնվելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

Տեղերը սահմանափակ են: Մուտքն ազատ է:

Ավելին
Ուրբաթ, 05 Մայիսի 2017

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՀՈՂԻ ԴՈՂԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ գործընկերությամբ, սիրով հրավիրում է Ձեզ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսին, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Պատկերագրքի լուսանկարներն ուղեկցվում են արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով։

Մայիսի 5-ին՝ ժամը 17։00-ին
Մուտքն ազատ է:
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ
Մելիք-Ադամյան փող., 2/2

Ավելին
Հինգշաբթի, 04 Մայիսի 2017

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ *1-ԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ*

Հայկական Ալիանս Ֆրանսեզ-ը, ՀԲԸՄ Հայաստանը և AFG Film Club - Institut Français-ը սիրով հրավիրում են Ձեզ «Monsieur Klein» ֆիլմի ցուցադրությանը (ռեժ. Joseph Losey, դերերում՝ Alain Delon, Jeanne Moreau, Francine Bergé)

Մայիսի 8-ը Եվրոպայում նշանավորվում է որպես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտ: Այս թեմայով կցուցադրվի Ալեն Դելոնի մասնակցությամբ յուրահատուկ մի ֆիլմ:

Սինոպսիս. Գերմանիայի կողմից Փարիզի գրավման ժամանակ Ռոբեր Կլեյնը՝ մի Ալզասցի, ով վերավաճառում է արվեստի գործերը ցածր գներով, ստանում է իրեն հասցեագրված Les Informations juives ամսագիրը, այն դեպքում, երբ բաժանորդագրված չէ ամսագրին: Շուտով բացահայտում է, որ հրեա մի անվանակից օգտագործում է իր անունը և որոշում է քանդել դեպի այդ անծանոթը տանող կծիկը:Césars 1977: Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոզե, լավագույն դեկոր՝ Ալեքսանդր Տրոնե, լավագույն դերասան նոմինացիա՝ Ալեն Դելոն, լավագույն լուսանկարիչ նոմինացիա՝ Գերի Ֆիշեր, լավագույն մոնտաժ՝ Հենրի Լանո, լավագույն ձայնային մշակում՝ Ժան Լաբյուսիեր:

Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Մայիսի 4-ին, հինգշաբթի, ժ-ը 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ Մելիք-Ադամյան փ., 2/2

Ավելին
Ուրբաթ, 28 Ապրիլի 2017

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ

Ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ներկա լինելու հեքիաթագիր Մերի Սահակյանի հետ հանդիպմանը:
Լինելով հիսունից ավելի հեքիաթների հեղինակ, նա համոզված է, որ զարգացած տեխնոլոգիաների այս դարում երեխաներն էլ ավելի կարիք ունեն հեքիաթի:
Հանդիպման ընթացքում Մերի Սահակյանը կպատասխանի ընթերցողների հարցերին:
Գեղարվեստական մաս՝ «Սիրոն» թատերախումբը կներկայացնի «Փալանչի Կարոն» հեքիաթը՝ գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյան:
Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2)
Ավելին
Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017

CROSSROADS 2017: Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ Լ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ

«Քառորդ Տոն» կազմակերպությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և Վալլոնի Բրյուսել Ինտերնացիոնալի աջակցությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպում է Crossroads 2017 | Բելգիա - Ֆրանսիա - Հայաստան` ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում ապրիլի 27-ին ՀԲԸՄ համերգասրահում տեղի կունենա ֆլեյտահար և կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի (Շվեյցարիա) և դաշնակարուհի Լորանս Մխիթարյանի (Բելգիա) համերգը։

Ծրագիր․
Օլիվյե Մեսսիան (1908-1992) - Le Merle Noir ֆլեյտայի ևդաշնամուրի համար (1952)
Արամ Հովհաննիսյան (1984-) - Retrospective. Սոնատ ֆլեյտայիհամար (2003-05/2016-17, ՀՊ)
Ժան-Լյուկ Ֆաֆշամ (1960-) - Rap ասմունքող դաշնակահարիհամար (2010)
Կլոդ Լեդու (1960-) - Saveurs du Sud դաշնամուրի համար (2013)
Ռուբեն Անտոնյան (1988-) - 4,5 situation(s) ֆլեյտայի համար (2016-17, ՀՊ)
Բեատ Ֆուրրեր (1954-) - Presto ֆլեյտայի և դաշնամուրի համար (1997)

Մուտքն ազատ է:
Մասնակցության համար գրանցվե'ք այստեղ:

Ավելին
Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017

ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱ

ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱ

Ապրիլի 19-ին, ժամը 10:30-ից մինչև 17:30-ը, ՀԸԲՄ-ի հյուրընկալ հարկի տակ տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայաստանում ստեղծագործական ու մշակութային ոլորտներին: Միջոցառումը, հետապնդում է Հայաստանում ստեղծագործական ու մշակութային ոլորտների (CCI) գլխավոր շահագրգիռ կողմերին ու մասնակիցներին միավորելու նպատակ՝ սկսած արվեստագետներից մինչև ստեղծարար սկսնակ ընկերություններն ու գործող ենթակառուցվածքը բարելավել ջանացող միջազգային կազմակերպությունները, որպեսզի հավաքականորեն կերտվի մի տեսլական։
Ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստանը տասը տարի անց ստեղծագործական և մշակութային ոլորտների առումով։ ՀԸԲՄ-ն կոչ է անում միջոցառման իր գործընկերներին ու մասնակիցներին միասին մտածելու և նկարագրելու այն լավագույն էկո-համակարգը, որը նպաստավոր կլինի երիտասարդ նորարարների համար, որպեսզի նրանք համարձակորեն գործեն ու գաղափարներն իրականություն դարձնեն: Արդյունքում կմշակվի ռազմավարություն, որը կտանի դեպի այդ նպատակը։ Միջոցառումը սկսվելու է Հայաստանում ստեղծագործական և մշակութային ոլորտներում ներկայումս տիրող մթնոլորտի վերաբերյալ պանելային քննարկմամբ։

Մտքերի այս փոխանակությունը համատեղ վարելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կոլբա լաբ» նորարարական լաբորատորիան, իսկ մասնակիցների թվում են Բրիտանական խորհուրդը, «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4business) և ստեղծագործողներ՝ արվեստի, կրթության և դիզայնի բնագավառներից։ Միջոցառումը շարունակվելու է ոլորտային «THINKshop»-երով, ինչպես նաև մի քանի հետաքրքիր ցուցադրական ներկայացումներով՝ Ստեղծագործական գաստրոնոմիա/խոհարարություն («Ինգրիդիենտ»/Ingredient), Ստեղծագործական գինեգործություն («KEUSH»), և ի վերջո ավարտվելու է «UP Design Pavilion»-ի բացառիկ նախադիտմամբ, մի ցուցահանդես որը միավորում է հայ նախագծողներին, դիզայներներին ու վարպետներին՝ վերաիմաստավորելու դիզայնի ապագան Հայաստանում։

Միացե՛ք մեզ՝ ձևավորելու Հայաստանի ստեղծագործ ապագան:

Անհրաժեշտ տեղեկատվություն.

Միջոցառման լեզուն՝ անգլերեն և հայերեն:
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

Էլեկտրոնային գրանցումը պարտադիր է՝ http://bit.ly/2osyCwu
Ֆեյսբուք: https://www.facebook.com/events/410445762675695

Ավելին
Ուրբաթ, 14 Ապրիլի 2017

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԲԸՄ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ-ի 111-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ձևավորման առիթով, ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է «ՀԲԸՄ Ցուցահանդեսներ» շարքից «Մշակութային Երկխոսություն. ՀԲԸՄ Տոնակատարություն» ցուցահանդեսը:
«Մշակութային երկխոսություն»-ը համընդհանուր լուսանկարչական արվեստի ծրագիր է, որ վերջին վեց տարիների ընթացքում իրականացվում է արվեստագետ Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ: Ծրագրի մեջ ներառված են սփյուռքում հայ արվեստագետների կյանքին ու արվեստին հարգանքի տուրք մատուցող մի շարք լուսանկարչական դիմանկարներ: Մինչև հունիսի 4-ը ՀԲԸՄ-ում ներկայացված «Հայաստան և Եգիպտոս» շարքը խորհրդանշական է և նվիրվում է ՀԲԸՄ-ի հիմնադիրներին, ովքեր սերում էին Եգիպտոսի սփյուռքից:
«Մշակութային Երկխոսություն. ՀԲԸՄ Տոնակատարություն» Տաթև Մնացականյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը

Օրեր՝ Ապրիլի 14 - Հունիս 4, 2017թ
Մուտքն ազատ է:

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: