Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2009

ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովը կոչ է անում դիմագրավել ներկա մարտահրավերները ազգային միասնականությամբ

Հայ բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչության ժողովը սեպտեմբերի 10-ին հանդես է եկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Որպես համահայկական Միություն եւ տարագիր հայության իղձերի ու ձգտումների արտահայտող` ՀԲԸՄ-ն առաջնորդվում է հայ ժողովրդի ծառայությանը նվիրված ավելի քան հարյուրամյա իր ավանդությունը բնորոշող ազգային քաղաքականության անշեղ սկզբունքներով: Միշտ զորավիգ Հայրենի ժողովրդին, նվիրված` հայ ազգի անձեռնմխելի իրավունքներին եւ պատմական, նյութական ու մշակութային ժառանգության պաշտպանության գործին:

Հինգշաբթի, 30 Հուլիսի 2009

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՄԻՋՈՑ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԿԱՊԵԼՈՒ

 

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի՝ 2007 թ. աշնանը Հայաստան կատարած հերթական այցը մի նոր կարեւոր ծրագրի իրագործման սկիզբ եղավ: Կենտրոնական վարչության ժողովի աջակցությամբ՝ կազմակերպվեց առաջին սկաուտական բանակում-ճամբարը Հայաստանում: Այդ նպատակով Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում ՀԲԸՄ-ն ձեռք բերեց սեփական հողատարածք: <<Ազգը>> հրավեր էր ստացել ՀԲԸՄ-ից՝ ներկա գտնվելու □Անդրանիկ□ սկաուտական ճամբարի առաջին հավաքի խարույկահանդեսին եւ փակման արարողությանը:

Չորեքշաբթի, 08 Հուլիսի 2009

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ,Կարպիս Փափազեանե 2009 թ. մրցանակը շնորհվում է Ցվետանա Պասկալևային

 

Բարձր գնահատելով Արցախահայության պայքարի ճշմարտացի լուսաբանման գործին անմնացորդ նվիրումը, ՀԲԸՄ ,Կարպիս Փափազեանե 2009 թ. մրցանակը շնորհվում է բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող Ցվետանա Պասկալևային: Արցախի հերոսամարտի տարիներին Պասկալևան լուսաբանել է պատերազմական գործողությունները, Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը: Որպես արտասահմանցի լրագրող, Պասկալևան հեռուստահաղորդումներ է պատրաստել հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների ու տեղահանության վերաբերյալ: Նա հեղինակ է Արցախի պատերազմին նվիրված բազմաթիվ վավերագրական ֆիլմերի:

Երկուշաբթի, 11 Մայիսի 2009

Շուշիում եզրափակվեց Շախմատի Հանրապետական Համադպրոցական Օլիմպիադան

Մայիսի 6-ին Շուշիում տեղի ունեցավ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախաձեռնած շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 18 թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, Ղարաբաղից և Ջավախքից:

Երկուշաբթի, 06 Ապրիլի 2009

ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին է ներկայացրել Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները

 

ՄԱՐՏԻ 25- ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, ՀՀ նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է:

ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

Մարտի 24-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ՀԲԸՄ ազգանպաստ գործունեության և Հայրենիքին, Սփյուռքին և Եկեղեցուն հանապազ մատուցվող արդյունավետ ծառայության համար: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիար Պերճ Սեդրակյանին նվիրյալ ոգու և նախանձախնդիր վերաբերմունքի համար հանդեպ Հայ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

 

Մարտի 24—ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին։ Նրան ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շեշտեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված հայրենանվեր մեկդարյա գործունեությունը՝ նշելով, որ ՀԲԸՄ—ը մեր երկրում իրականացրել է մի շարք կրթական, մշակութային, սոցիալական, մարդասիրական եւ եկեղեցաշինական ծրագրեր։ Պարոն Աբրահամյանը կարեւորեց միության դերը ապագա սերունդների համար հոգեւոր ժառանգության պահպանման գործում։

Երկուշաբթի, 23 Մարտի 2009

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Վարչապետը նշել է, որ պարոն Սեդրակյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքները ոգեւորիչ են: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը եւ անձամբ Պերճ Սեդրակյանին Հայրենիքում իրականացված ծրագրերի համար: Ըստ Տիգրան Սարգսյանի, այդ ամենն այսօր կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ օգնում է թուլացնելու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները, միաժամանակ, նաեւ բարձրացնելու դիմադրողականությունը դրանց հանդեպ:

Երեքշաբթի, 24 Փետրվարի 2009

Լեվոն Զավեն Սյուրմելյանի “Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն” գրքի շնորհանդես

 

Երեքշաբթի, փետրվարի 17-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սփյուռքահայ տաղանդավոր արձակագիր և բանաստեղծ Լևոն Զավեն Սյուրմելյանի “Արձակի տեխնիկա. Չափ եւ խենթություն” գրքի շնորհանդեսը: Երեկոն կազմակերպել էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի Ներկայացուցչությունն ու Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը: ՀԲԸՄ “Լևոն Զավեն Սյուրմելյան” հիմնադրամի հատկացմամբ և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի “Գրականագիտություն XX դար” մատենաշարով լույս տեսած Սյուրմելյանի գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Արամ Արսենյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: