Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 20 Մարտի 2017

ՋԱԶ ԵՐԵԿՈ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԵՐԵՎԱՆ ՋԱԶԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ

Հերթական ջազ երեկոն ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում՝
ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԵՐԵՎԱՆ ՋԱԶԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ

Արի ՌՈԼԱՆԴ - կոնտրաբաս
Զեյդ ՆԱՍԵՐ - ալտ սաքսոֆոն
Վահագն ՀԱՅՐԱՊՏՅԱՆ - դաշնամուր
Յաալա ԲԱԼԻՆ - վոկալ
ՔԻտ ԲԱԱԼ - հարվածային

Երկուշաբթի, մարտի 20-ին, ժամը 19:30

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքը հրավիրատոմսերով:

Ավելին
Հինգշաբթի, 16 Մարտի 2017

«ԻՆՉ-ՈՐ ԿԱՅԾ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: Հրավիրում ենք Ձեզ կինոյի միջոցով ընկղմվելու համաշխարհային երաժշտության ու կատարողական արվեստի յուրահատուկ աշխարհը:

«ԻՆՉ-ՈՐ ԿԱՅԾ»
Ռեժ.` Բեն Նայլս
2015, 85 րոպե

Բեն Նայլսի ֆիլմը, որը պատմում է երաժշտության, ինչպես նաև ուսուցման փոխակերպող ուժի մասին, ոգևորող հայացք է՝ ուղղված Ջուլիարդի երաժշտական զարգացման ծրագրին, որն անցկացվում է ներքաղաքային երիտասարդության համար:

Ցուցադրության օր՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին:
Լեզուն՝ անգլերեն:
Հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2
Մուտքն ազատ է:

Ավելին
Չորեքշաբթի, 15 Մարտի 2017

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԻ ԷԼ-ՀԱՄԲԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) և Հայաստանում Սենգորի ամբիոնը՝ համագործակցությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կազմակերպում է «Ձեռնարկության և անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ» միջազգային համաժողովը: Այս համաժողովը Հայաստանում կազմակերպված առաջին միջազգային համաժողովն է ձեռնարկության և անհատի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերների թեմայով:

Մարտի 15-ին
ժամը 9:30-17:30

Ավելին
Երեքշաբթի, 14 Մարտի 2017

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ»

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ»
Գրական երեկո, որի ընթացքում կհնչեն արդի հայ գրողների ստեղծագործություններ՝ հեղինակների կատարմամբ:
Միջոցառման օրը՝ մարտի 14-ին, ժամը 15:00-ին:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան
Մելիք-Ադամյան 2/2

Ավելին
Կիրակի, 12 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու Արթուր Ավանեսովի դաշնամուրային մենահամերգին:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00:

Ավելին
Շաբաթ, 11 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ժողովրդական գործիքների կիրառումը հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների օրինակով» սեմինարին՝ մասնակցությամբ Արսեն Բաբաջանյանի:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00:

Ավելին
Ուրբաթ, 10 Մարտի 2017

«ՍԱՐԿՈ ՄԻՆԷ»-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սարկո Մինէ
Անհատական ցուցահանդես
Սկսենք Կանանց միամսյակը նպատակային միջոցառմամբ։ Միջոցառումը կազմակերպված է ՀԲԸՄ-ի և ONEArmenia-ի կողմից, ներառում է ցուցահանդեսի բացման արարողությունը և նպատակ ունի իրազեկելու և միջոցներ հավաքագրելու Mine Free Lachin ծրագրի համար։
ՀԲԸՄ, Մելիք-Ադամյան 2/2, Երևան

Բացումը՝
Մարտի 10-ին, ժամը 19:00-21:00
ՀԲԸՄ 6-րդ հարկ, Մելիք-Ադամյան 2/2
DJ` Անաիս Փոուզ
Գինու հյուրասիրությունը՝ ԱրմԱսի
Խորտիկներ հյուրասիրությունը` Շէ Հրաչ

Ավելին
Հինգշաբթի, 09 Մարտի 2017

«ՌՈՄԵՈՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: 
ՌՈՄԵՈՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է
Ռեժ.` Ջեյսոն Զելդես

Թաղամասերի միջև ընթացող արյունահեղ պատերազմը պատել է Կալիֆորնիայի Ռիչմոնդ քաղաքը: Դոնթե Քլարքը հատում է հարազատ քաղաքի բռնության սահմանը՝ պոեմ գրելով իր փորձի մասին: Դոնթեն և նրան համակարծիք երիտասարդները բեմադրում են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի քաղաքային տարբերակը՝ հույս ունենալով ոգեշնչել շրջապատին և բռնության մասին իրական երկխոսություն սկսել: Արդյո՞ք Ռիչմոնդը կվտանգի Դոնթեի իդեալիստական ձգտումները, թ՞ե վերջինիս կհաջողվի վերջ դնել քաղաքի բռնության շրջապտույտին:

Ցուցադրության սկիզբը ժամը 19:00-ին:
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:

Ավելին
Երեքշաբթի, 07 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Երգվող դաշնամուր» դասախոսության՝ մասնակցությամբ Արթուր Ավանեսովի:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00

Ավելին
Երկուշաբթի, 06 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Օպուս 3 փառատոնի շրջանակներում այսօր տեղի կունենա երկու յուրօրինակ գործիքների համակցություն - Հայկական վիոլա և տավիղ՝ մասնակցությամ Գրիգոր Առաքելյանի և Սոնա Ենգիբարյանի:
Կհնչեն մի շարք պրեմիերաններ:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:3o

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: