Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 28 Դեկտեմբերի 2015

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 28-ին և 29-ին, ժամը 12:00-ից, ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը ամանորյա սննդով լի փաթեթները կհասցնեն Երևանում գործող երեք բարեգործական ճաշարաններ` Նոր Նորքի, Արաբկիրի և Մալաթիայի, ոորոնցում արդեն 20 տարի շարունակ ամեն օր սնվում են ավելի քան 600 անապահով թոշակառուներ:
Ավելին
Շաբաթ, 19 Դեկտեմբերի 2015

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻ

Դեկտեմբերի 19-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը կայցելի Գյումրի՝ տանելով հագուստներ և սնունդ անապահով ընտանիքներին:
Ավելին
Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2015

DAYLIGHT AFTER A CENTURY ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու լոնդոնահայ Ջորջ Ջերջյանի Daylight After a Century ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի կունենա ՀԲԸՄ-ի Երևանի կենտրոնի դահլիճում, հինգշաբթի, դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 17:30-ին: Վավերագրական ֆիլմը պատմում է Ջորջ Ջերջյանի պապի՝ Գևորգ Ջերջյանի 1912-1913 թթ. Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում լուսանկարած արժեքավոր լուսանկարների մասին, որոնք հայտնաբերվել և այլ արժեքավոր փաստերի հետ նվիրաբերվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Վավերագրական ֆիլմն արժանացել ARPA Film Festival Los Angeles-ի լավագույն վավերագրական ֆիլմ և Pomegranate Film Festival Toronto-ի լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակների:
Ավելին
Շաբաթ, 05 Դեկտեմբերի 2015

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆԻ «ՀԱՅ ԿԻՆ» ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ աշխատակիցներն այցելելու են Թալինի «Հայ Կին» հղի կանանց աջակցության կենտրոն` իրենց հետ տանելով ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ուղարկված գունավոր ձեռագործ մանկական գլխարկներն ու ծածկոցները:
Ավելին
Ուրբաթ, 04 Դեկտեմբերի 2015

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 4-ին, ժ-ը 18:30-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահ

Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 2

Ավելին
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2015

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

28 նոյեմբերի, 2015թ. ժ. 19:30

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն

Հագուստը` երեկոյան

Մասնակցության վճար` 12 000 դրամ

Ավելին
Կիրակի, 22 Նոյեմբերի 2015

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

22 նոյեմբերի, 2015թ. ժ. 12:00-ին

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի բակ

Ավելին
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2015

ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Նոյեմբերի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կմեկնարկի շախմատի հանրապետական համադրոցական օլիմպիադայի 10-րդ մրցաշարի երկրորդ` համայնքային փուլը:
Ավելին
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2015

«ԿԱՄՈՒՐՋ »ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու գեղանկարիչներ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների «Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸ Միության սիրիահայության օգնության ծրագրերին: Բացման արարողությունը տեղի կունենա 2015 թ.-ի հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում: Հասցե՝ Թումանյան 2-րդ փակուղի, տուն 9
Ավելին
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2015

ՊՐՈԵԿՑԻԱ «ՏԵՍՆԵԼ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ»

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: