Notice
  • Lack of access rights - File '/images/GA/13072651_560245170805522_77847477961291513_o.jpg'
Notice
  • Lack of access rights - File '/images/GA/13072651_560245170805522_77847477961291513_o.jpg'

Բոլոր հոդվածները

Շաբաթ, 14 Մայիսի 2016

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԱՆԱԻՍ ԵՂՈՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու այս օրերին Հայաստանում գտնվող անգլիաբնակ հայազգի մեցցո-սոպրանո Անաիս Եղոյանի բարեգործական համերգին, որը տեղի կունենա Շաբաթ, մայիսի 14-ին, ժամը 19:30-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):

Ձեր նվիրատվություններից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Արցախի օգնության ֆոնդին:

Ծրագրում՝ Կոմիտաս, Գալանտերյան, Մելիքյան, Մոցարտ, Բեթհովեն

Մուտքն ազատ է:

Ավելին
Ուրբաթ, 06 Մայիսի 2016

«ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանն ու ֆիլմի հեղինակներ Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի հետ հանդիպմանը: Հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը նկարահանվել է 2015-ին:

Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան), ուրբաթ, մայիսի 6-ին, ժամը 19:00-ին:

Ֆիլմի տևողությունը՝ 53 րոպե: Լեզուն՝ հայերեն: Մուտքն ազատ է:

Ավելին
Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2016

ՆԱԶԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ «ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է Ձեզ Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական նախագծի ներկայացմանը: Նախագծի ու գրքի շնորհանդեսը վերջերս տեղի ունեցավ նաև Նյու Յորքում: Երեկոյի ընթացքում Նազիկը կներկայացնի իր նախագիծն ու կպատմի իր լուսանկարների հերոսների պատմությունները: Ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել «Վերապրածները» հատուկ զեղչված գներով: Հանդիպման ավարտին տեղի կունենա նաև գրքի ստորագրման արարողություն հեղինակի կողմից: Նազիկ Արմենակյանի հետ հանդիպումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան), 2016թ. ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:
Ավելին
Հինգշաբթի, 14 Ապրիլի 2016

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ KAWAI SK 7L ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՀԱՄԵՐԳ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի նոր KAWAI SK 7L դաշնամուրի շնորհանդես-համերգին` մասնակցությամբ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի: Ծրագրում միայն հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ:Երեկոյի պատվավոր հյուր` ՀՀ Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան: Հինգշաբթի, 14-ը ապրիլի, 2016, ժամը 19:00: 

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2) Մուտքն ազատ է:

Ավելին
Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2016

«ԵԼԳԵԼ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

«ԵլԳել» համալսարանի երեք հոգուց բաղկացած պատվիրակությունը ապրիլի 13-17-ը կժամանի Հայաստան: Կառաջարկվի երկօրյա ծրագիր, որը բաղկացած է լինելու մեկ ընդհանուր քննարկումից և բաց է լինելու Հայաստանի տարբեր համալսարանների և ՀԿ-նեի համար,ինչպես նաև երեք աշխատաժողովներից, որոնք կարտացոլեն Հայկական բարեգործական ընդհանուր միության, Լույս հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ հետաքրքրությունները,ովքեր էլ հանդիսանում են այս միջոցառումների կազմակերպիչները:
Ավելին
Ուրբաթ, 08 Ապրիլի 2016

PR ԵՐՐՈՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ-ն համագործակցում է Deem Communications-ի հետ և հրավիրում Հայաստանում PR գագաթաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 8-10-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Սա հիանալի առիթ է հաղորդակցության ոլորտի միջազգային փորձագետների հետ շփվելու, գաղափարների և փորձի փոխանակման ու հմտությունների զարգացման համար: Ծրագրի և խոսնակների, ինչպես նաև հատուկ առաջարկների համար այցելեք` www.deemcommunications.com/prsummit.
Ավելին
Հինգշաբթի, 31 Մարտի 2016

ՀԲԸՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 10-ՐԴ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՒԼԸ

ՀԲԸՄ հովանավորությամբ մեկնարկում է 10-րդ Շախմատի համադպրոցական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը Երևանում: Այն տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 16:30-ին Երևանի քաղաքապետարանում:
Ավելին
Չորեքշաբթի, 30 Մարտի 2016

ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտի 30-ին, ժամը 16:00-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում (Քանաքեռ 1) Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում տեղի կունենա հագուստների հանձնման արարողություն: Ծրագիրը կիրականացվի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հ/կ-ի կողմից: Հագուստները ՀԲԸՄ-ի սիրիահայերի աջակցության ծրագրին նվիրաբերել է Ֆրանսիահայ Գուրդիկյան ընտանիքը, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցով: Հագուստների ընդհանուր արժեքը կազմում է 155.000 եվրո:
Ավելին
Ուրբաթ, 18 Մարտի 2016

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ NATIONAL GEOGRAPHIC-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերին, ով կներկայացնի աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու ու դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը: Առավել ծավալվելով դեպի ժամանակակից հաղորդակցության ոլորտը՝ Ջոնը կկիսվի այսօրվա հզորագույն զենքերից մեկի՝ սոցիալական ցանցերում «ինքնահրատարակվելու» մասին իր գիտելիքներով: Դասախոսության ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն: Դասախոսությունը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 18:00-ին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում: Մուտքն ազատ է:

Ավելին
Երեքշաբթի, 15 Մարտի 2016

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՆԱՉ ԶՐՈՒՅՑՆԵՐ» ՇԱՐՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Առաջին զրույցի թեման թուղթն է (անտառահատում, թղթի վերամշակում և ամեն ինչ այս թեմայի շուրջ) և այն տեղի կունենա մարտի 15-ին, 18:00-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2): Հրավիրված բանախոսները ներկայացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որոնք կկիսվեն իրենց մասնագիտական փորձառությամբ ու կսովորեցնեն, թե ինչպես կարելի է տան պայմաններում վերամշակել թուղթը:

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2008 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: