Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 30 Մարտի 2017

«ԼԱՀՈՐԻ ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: Հրավիրում ենք Ձեզ կինոյի միջոցով ընկղմվելու համաշխարհային երաժշտության ու կատարողական արվեստի յուրահատուկ աշխարհը:

ԼԱՀՈՐԻ ԵՐԳԸ
Ռեժ.` Էնդի Շոքեն
2015, 82 րոպե

Մարտի 30-ին, ժամը 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստան
2/2 Մելիք-Ադամյան փող.
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:

2004թ. երաժիշտ Իզզաթ Մաջիդը հիմնեց «Sachal» ստուդիան՝ այսպիսով տեղ հատկացնելով մի ազգի ավանդական երաժշտության համար, որը հրաժարվել էր իր ազգային երաժշտության ակունքներից: 1970-ական թթ. վերջին Շարիաթի օրենքով ոչնչացվեցին պակիստանյան նվագախմբերը, սակայն «Sachal»-ի երաժիշտները շարունակեցին վերակենդանացնել իրենց նախնիների ավանդույթները: Մի քանի դասական և ժողովրդական ալբոմների թողարկումից հետո, որոնք գլխավորապես աննկատ մնացին, խումբը ձայնագրեց մի ձայնասկավառակ՝ համադրելով հարավասիական իմպրովիզացիան և ջազը:

Ավելին
Շաբաթ, 25 Մարտի 2017

«MUSIC DRIVE TALKS» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Music Drive» փառատոնի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ռոք ասոցիացիան», ՀԲԸՄ Հայաստանի աջակցությամբ, սիրով հրավիրում են փառատոնի բոլոր այցելուներին մասնակցելու «Music DriveTalks» հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 15:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):

Տեղերը սահմանափակ են: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.eventbrite.com/e/music-drivetalks-human-element-tickets-32973240851
Խնդրում ենք՝ գրանցվեն ՄԻԱՅՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ, ովքեր ունեն մարտի 24-ի կամ երկօրյա համերգի տոմս (փառատոնի տոմսերը՝ այստեղ: Գրանցման վերջնաժամկետը՝ մինչև մարտի 24-ը:

Սա զրույց է ու միաժամանակ վարպետության դաս փառատոնի մասնակից «HUMAN ELEMENT» խմբի վիրտուոզ երաժիշտների հետ, որից հետո նրանք սիրով կպատասխանեն նաև ձեր հարցերին:

Ավելին
Հինգշաբթի, 23 Մարտի 2017

«ԻՆՉՊԵՍ ՊԱՐԵԼ ՕՀԱՅՈՅՈՒՄ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: Հրավիրում ենք Ձեզ կինոյի միջոցով ընկղմվելու համաշխարհային երաժշտության ու կատարողական արվեստի յուրահատուկ աշխարհը:

ԻՆՉՊԵՍ ՊԱՐԵԼ ՕՀԱՅՈՅՈՒՄ
Ռեժ.` Ալեքսանդրա Շիվա
2015, 89 րոպե

Մարտի 23-ին, ժամը 19:00-ին
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Առաջին պար, առաջին համբույր… Դեպի չափահասություն տանող կյանքի այս դրվագները ամերիկացի երիտասարդների համար մոգական և ռոմանտիկ են: «Ինչպես պարել Օհայոյում» ֆիլմը պատմում է մի խումբ անհատների մասին, որոնք միանում և պայքարում են հանուն սոցիալական գոյատևման:

Ավելին

«ՖՐԱՆԿՈՖՈՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ հրավիրում է տնտեսական հանդիպման՝
«ՖՐԱՆԿՈՖՈՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» թեմայով
Կտրամադրվի ֆրանսերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն

Մարտի 23-ին, ժամը 14:00-ին
Հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2
Մուտքն ազատ է:

Ավելին
Երկուշաբթի, 20 Մարտի 2017

ՋԱԶ ԵՐԵԿՈ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԵՐԵՎԱՆ ՋԱԶԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ

Հերթական ջազ երեկոն ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում՝
ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԵՐԵՎԱՆ ՋԱԶԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ

Արի ՌՈԼԱՆԴ - կոնտրաբաս
Զեյդ ՆԱՍԵՐ - ալտ սաքսոֆոն
Վահագն ՀԱՅՐԱՊՏՅԱՆ - դաշնամուր
Յաալա ԲԱԼԻՆ - վոկալ
ՔԻտ ԲԱԱԼ - հարվածային

Երկուշաբթի, մարտի 20-ին, ժամը 19:30

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքը հրավիրատոմսերով:

Ավելին
Հինգշաբթի, 16 Մարտի 2017

«ԻՆՉ-ՈՐ ԿԱՅԾ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: Հրավիրում ենք Ձեզ կինոյի միջոցով ընկղմվելու համաշխարհային երաժշտության ու կատարողական արվեստի յուրահատուկ աշխարհը:

«ԻՆՉ-ՈՐ ԿԱՅԾ»
Ռեժ.` Բեն Նայլս
2015, 85 րոպե

Բեն Նայլսի ֆիլմը, որը պատմում է երաժշտության, ինչպես նաև ուսուցման փոխակերպող ուժի մասին, ոգևորող հայացք է՝ ուղղված Ջուլիարդի երաժշտական զարգացման ծրագրին, որն անցկացվում է ներքաղաքային երիտասարդության համար:

Ցուցադրության օր՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին:
Լեզուն՝ անգլերեն:
Հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2
Մուտքն ազատ է:

Ավելին
Չորեքշաբթի, 15 Մարտի 2017

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԻ ԷԼ-ՀԱՄԲԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) և Հայաստանում Սենգորի ամբիոնը՝ համագործակցությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կազմակերպում է «Ձեռնարկության և անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ» միջազգային համաժողովը: Այս համաժողովը Հայաստանում կազմակերպված առաջին միջազգային համաժողովն է ձեռնարկության և անհատի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերների թեմայով:

Մարտի 15-ին
ժամը 9:30-17:30

Ավելին
Երեքշաբթի, 14 Մարտի 2017

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ»

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ»
Գրական երեկո, որի ընթացքում կհնչեն արդի հայ գրողների ստեղծագործություններ՝ հեղինակների կատարմամբ:
Միջոցառման օրը՝ մարտի 14-ին, ժամը 15:00-ին:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան
Մելիք-Ադամյան 2/2

Ավելին
Կիրակի, 12 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու Արթուր Ավանեսովի դաշնամուրային մենահամերգին:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00:

Ավելին
Շաբաթ, 11 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ժողովրդական գործիքների կիրառումը հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների օրինակով» սեմինարին՝ մասնակցությամբ Արսեն Բաբաջանյանի:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00:

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2008 Բացահայտիր Հայաստանը

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: