Ֆրանսիական համալսարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր " />

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

 

Ֆրանսիական համալսարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջեւ կնքվեց համաձայնագիր: Այս համաձայնագրով ՀԲԸՄ-ն Ֆրանսիական համալսարանին անհատույց նվիրաբերեց քսան հազար եվրո` բակալավրի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի 23 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերի ամբողջությամբ ֆինանսավորման համար: