Բոլոր հոդվածները

Երեքշաբթի, 13 Մարտի 2018

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման ծրագիր:

Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և հանրային ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների կազմակերպումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի կարևոր բաղադրիչներից է:

Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 11:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

Ավելին
Չորեքշաբթի, 07 Մարտի 2018

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»

Ֆիլմը կներկայացնի Դանիել Բըրդը Միացյալ Թագավորությունից, ով ներգրավված է եղել «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ֆիլմի վերականգնման աշխատանքներում:

Ֆիլմը վերականգնվել է «Մարտին Սկորսեզե հիմնադրամ»-ի կողմից և թողարկվել Blu Ray տարբերակով ս/թ. փետրվար ամսին Անգլիայում: Երկրորդ Blu Ray տարբերակը կթողարկի հանրահայտ Criterion Collection-ը առաջիկա ապրիլին:

Ֆիլմը կցուցադրվի հայերեն տարբերակով և անգլերեն ենթագրերով:
Տևողությունը՝ 79 րոպե:

Չորեքշաբթի, մարտի 7-ին, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

Ավելին
Երկուշաբթի, 05 Մարտի 2018

ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԲԸՄ Հայաստանը, AFG Film Club-ը և "Friends of Walerian Borowszyk" ասոցիացիան ներկայացնում են Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը:

Այլ ֆիլմերի շարքում, Դանիելն անցյալ մի քանի տարիներին ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնման աշխատանքներում, որը վերջերս թողարկվել է Blu Ray ֆորմատով և որը մենք կցուցադրենք Դանիելի հետ այս համագործակցության շրջանակներում:

Երկուշաբթի, մարտի 5-ին, ժամը՝ 17:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Զրույցը կանցկացվի անգլերեն լեզվով, կապահովվի հայերեն համաժամանակյա թարգմանություն։

Ավելին
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018

«ՄՈՒՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ «ՄՈՒՐԱՏ» ֆիլմի ցուցադրությանը: Երեկոյի հատուկ հյուրերն են ֆիլմի հեղինակները՝ Մարինե Քոչարյանը և Սոնա Քոչարյանը:

Հաջողված առաջին փորձից հետո, «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմի հեղինակները մեզ են ներկայացնում իրենց նոր աշխատանքը:

Ֆիլմը կցուցադրվի հայերեն լեզվով և անգլերեն ենթագրերով:

Չորեքշաբթի, 28 փետրվարի, ժամը՝ 19:00

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է: Տեղերը սահմանափակ են:

Ավելին
Շաբաթ, 17 Փետրվարի 2018

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (CARNET DE VOYAGE) ԱՆԻՌԱՄՍԿԻ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ ցուցասրահը 2018 թվականը սիրով մեկնարկում է Մարինա «ANIRAMSKY» Ֆեդորովսկիի (Փարիզ, Ֆրանսիա) աշխատանքների «Carnet de Voyage» սոլո ցուցադրությամբ: Carnet de Voyage-ը, որը ֆրանսերենից թարգմանությամբ նշանակում է ճամփորդական նոթատետր, պարունակում է 2017թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանում գտնվելու ընթացքում Մարինայի կատարած ուրվանկարները, գծանկարները, ջրաներկ նկարները և լուսանկարները: Նրա ոճը հետազոտական է, խաղացկուն, պարունակում է երևակայության տարրեր՝ անկախ նրանից՝ դրանք նրա գրպանի նոթատետրից պոկված թերթերի վրա արված նկարներ են, թե՝ անալոգային ֆոտոխցիկով լուսանկարված քաղաքային համայնապատկերներ:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage)
ԱՆԻՌԱՄՍԿի-ի անհատական ցուցահանդեսը

Փետրվար 17 - մարտ 12, 10:00 - 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Ավելին
Ուրբաթ, 26 Հունվարի 2018

«ԺԱՄԱՆԱԿ-100» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հրավիրում ենք մասնակցելու «Ժամանակ-100» մատենաշարի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի շնորհանդեսին:

Մուտքն ազատ է:

Հունվարի 26, 15:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք - Ադամյան 2/2)

Ավելին
Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017

«ՏՆԻՑ ՏՈՒՆ»

«Տնից Տուն»֊ը Հայաստանում և Արցախում ապրող սիրիահայ նորեկների կյանքի հետադարձ հայացք է, որը վավերագրվել է հայտնի կին լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի (4 Plus), Անուշ Բաբաջանյանի (VII Photo Agency) և Փիրուզա Խալափյանի (4 Plus) կողմից, որոնք փաստում են Հայաստանում սիրիահայ փախստականների պատմությունները տարբեր տեսանկյուններից 2011 թվականից Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր մինչ օրս:

Ուրբաթ, դեկտեմբերի 15, 18:30
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017

CRIBBY. ԱՌԱՋԻՆ ՍՄԱՐԹ ՕՐՈՐՈՑԸ

Հայաստանում ստեղծվում է աշխարհում առաջին օրորոցը, որը կունենա բազմաթիվ գործառույթներ և միացված կլինի սմարթֆոնին:

Գաղափարի հեղինակ, դիզայներ Գոռ Շահբազյանը կներկայացնի նորարարական օրորոցի յուրահատկությունների մասին:

«Գողթ» անսամբլի Հայկ Կարեպետյանը և հրավիրված երգչուհի Աննա Մեջլումյանը կկատարեն հայտնի օրորոցային երգեր Cribby-ի համար ստեղծված World Lullabies Heritage ալբոմից:

Հինգշաբթի, դեկտեմբեր 14, 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017

«ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով ՀԲԸՄ Հայաստանը հրավիրում է դիտելու «Բնաջնջման մտադրություն» վավերագրական ֆիլմը (2017)՝ լույս սփռելով Հայոց ցեղասպանության վրա, որի ականատեսներն ու հետնորդներն առ այսօր պայքարում են այդ ողբերգական իրողության միջազգային ճանաչման համար:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 13, ժամը 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Տեղերը խիստ սահմանափակ են: Խնդրում ենք գրանցվել այստեղ:

Ավելին
Ուրբաթ, 08 Դեկտեմբերի 2017

TEDxYerevanSalon. «ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ»

ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի հերթական TEDxYerevanSalon-ի «Ծայրահեղ ազնվություն» թեմայով զրույց-հանդիպումը, որն իրականացվում է Impact Hub Yerevan-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ գործընկերությամբ:

Ուրբաթ, դեկտեմբերի 8, 18:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2007 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: