Կիրակի, 10 Հունիսի 2007

Փասադենայի ՀԲԸՄ սկաուտների նվերները Գյումրիի “Հույս” մանկատանը

  • Հունիսի 11, 2007
  • 5:23

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչությունը ՀԲԸՄ Փասադենայի, Կալիֆոռնիայի երիտասարդ սկաուտներից Գյումրիի ՙՀույս՚ մանկատան համար նվիրատվություն ստացավ:Նվերներով լի 8 մեծ արկղերը պարունակում էին հագուստ` ձմեռային գլխարկներ, ձեռնոցներ եւ շարֆեր, ինչպես նաեւ խաղալիքներ ու գրենական պիտույքներ:
Երեքշաբթի, 05 Հունիսի 2007

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը կտոնի իր հիմնադրման 10-ամյակը

  • Հունիսի 06, 2007
  • 5:28

Հունիսի 4-ին` ժամը 12:00, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը կտոնի իր հիմնադրման 10-ամյակը:Հաջորդ օրը` հունիսի 5-ին, տոնակատարության շրջանակներում, Գյումրիում կմեկնարկի երաժիշտ-կատարողների 1-ին հանրապետական փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 10-ը: առատոնին կմասնակցեն Հայաստանի եւ Արցախի տարբեր տարիքային խմբերի 500 երաժիշտներ: Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, որն այժմ ունի 150 ուսանող, տարեկան 20-25 շրջանավարտ է ունենում:
Երեքշաբթի, 17 Ապրիլի 2007

Բարերարներ Սարգիս Դեմիրճյանը, Գառնիկ Յակուբյանը և Նազար Նազարյանը արժանացան նախագահ Քոչարյանի շնորհած Մխիթար Հերացի շքնշանին

  • Ապրիլի 18, 2007
  • 5:34

Ս. թ. Ապրիլի 6 -ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներին` ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2007 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: