Արխիվ

ԱՅՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի կառույցներն, ավանդույթի համաձայն, ապրիլի 24-ին միասնաբար այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության ընթացքում վասն հավատի և վասն հայրենյաց սուրբ նահատակների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:

Ավելի վաղ, ապրիլի 21-ին, Երևանի Կարապի լճի տարածքում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն: Մոմավառության ընթացքում հիշատակվեցին 1915 թվականի Եղեռնի նահատակների անուններն ու ազգանունները:

ՀԲԸՄ սկաուտական խումբը խոստանում է, որ այս անվանական մոմավառությունը կլինի շարունակական՝ հավաքագրելով նահատակների անուններն ու ազգանունները՝ նրանց հոգիների հանգստության մոմավառության կազմակերպմամբ:

Իսկ ապրիլի 27-ին, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը Ծիծեռնակաբերդում մասնակցեց ծաղկահավաքին, որը կազմակերպել էր Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը՝ ՎիվաՍել ընկերության աջակցությամբ:

Կուտակված ծաղիկներն այրվելու կամ թափվելու փոխարեն ստանում են երկրորդ կյանք բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու կամավորների օգնությամբ, որոնք առանձնացնում են ծաղիկների ցողունները պսակաթերթիկներից: Առաջիններն օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ վերամշակված պսակաթերթիկներից պատրաստվում են բացիկներ և շնորհակալագրեր:

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը նույնպես ամեն տարի իր ակտիվ մասնակցությունն է բերում այս բնապահպանական և օգտակար նախաձեռնությանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2016 Սկաուտական շարժում ԱՅՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: