ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

ՀԲԸ Միության գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի սկաուտական շարժումը։ ՀԲԸՄ առաջին սկաուտական շարժումները սկզբնավորվել են Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում 1940-ականներին։ 2008 թ. հունիսին առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց ՀԲԸՄ-ի սկաուտական շարժում, որին անդամագրվեցին մեծ թվով երիտասարդներ։ Սկաուտական շարժման նպատակներից են ֆիզիքապես ու հոգեպես առողջ, հայրենասեր ու ծառայասեր սերունդների դաստիարակումը, սկաուտական սկզբունքների տարածումը։ Այդ օրվանից շարժումը անընդհատ ծավալվում է, ընթանում են գայլիկների, արծվիկների ու արենուշների անդամագրման աշխատանքները։ Տեղի են ունենում ժողովներ, սկաուտական շարժման մարդասիրական ու ծառայասիրական էության մասին գիտելիքների փոխանցման ու բացատրական աշխատանքներ։ ՀԲԸՄ-ի Հայաստանի սկաուտական խմբերը մասնակցում են տարեկան բանակումների, բնապահպանական, տոնական ու բարեսիրական միջոցառումների ու շքերթների: Նրանք կազմակերպում են արշավներ, հանրօգուտ աշխատանքներ, ցուցահանդեսներ, պարահանդեսներ ու տարբեր միջոցառումներ: Հանդիպումներ ու համատեղ բանակումներ են կազմակերպվել Արցախի «Հայկի Սերունդ» սկաուտների հետ: Սկզբնական մի քանի հոգուց բաղկացած ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն այսօր ունի շուրջ 200 անդամ, որոնք իրենց ամենշաբաթյա հավաքներն են կազմակերպում ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի ու Նորքի Հայորդյաց տներում:

Ենթակարգերը

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Content Project Պատանեկան ծրագրեր Սկաուտական շարժում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: