Արխիվ

ՀԲԸՄ - ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալ-սարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արարո-ղությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացմանը մասնակցում էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, Միության այլ ներկայացուցիչներ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր: Ներկաները քայլեցին նորակառույց շենքում և ծանոթացան Կենտրոնի պայմանների, ժամանակակից սարքավորումների և առաջարկվող ծառայությունների հետ: Կենտրոնի բացմանն աջակցել է ՀԲԸՄ-ն: Միության Խնամակալ Խորհրդի անդամ և բարերար Նազար Նազարյանը 1,7 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել Կենտրոնին: Ի պատասխան, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, կենտրոնն անվանվել է “ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Կլաուդիա Նազարյան Ռադիոլոգիայի Կենտրոն”` ի պատիվ Նազար Նազարյանի որդու` ամերիկահայ հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանի և նրա կնոջ: Իր ելույթում ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանն ընդգծեց Կենտրոնի նշանակությունը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: “Այսպիսի կենտրոն ունենալու գաղափարը ծագեց 3 տարի առաջ: Այս ընթացքում մենք կառուցեցինք այս շենքը, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 1700 քմ տարածք: Կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով”, - ասաց ԵՊԲՀ ռեկտորը: Նա նաև խոսեց համալսարանի և ՀԲԸՄ-ի միջև տասնամյակներ շարունակվող համագոր-ծակցության մասին, որն սկսել է 1929 թվականին, երբ ՀԲԸՄ հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար փաշան Երևանում հիմնեց առաջին ակնաբուժական կլինիկան: Պողոս Նուբարի կնոջ` Մարի Նուբարի անունը կրող ակնաբուժական կլինիկան վերջերս վերանորոգվեց և վերազինվեց համալսարանի միջոցներով: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը խոսեց հայրենիքին օգտակար լինելու ՀԲԸՄ-ի առաքելության մասին: “Երևանի Բժշկական Համալսարանն անչափ կարևոր հաստատություն է: Այն կրթում է նոր սերունդը, որն ապագայում պիտի աշխատի և ծառայի հայրենիքին: Վստահ եմ, որ այս կենտրոնը հսկայական դեր կունենա Հայաստանի բժշկության զարգացման բնագավառում”, - ասաց պարոն Սեդրակյանը: “Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում ենք: Մեծ սիրով աջակցեցինք այս կենտրոնի ստեղծմանը: Այսպիսի բարեգործական նախաձեռնությունները էլ ավելի կսերտացնեն մեր կապը հայրենիքի հետ”, - ասաց պարոն Նազարյանը: Նորաստեղծ կենտրոնն առաջարկում է հետևյալ բժշկական ծառայությունները. 1-ին հարկ` համա-կարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, 2-րդ հարկ` ախտորոշիչ կենտրոն, 3-րդ հարկ` ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության և կարդիո-վիրաբուժության ծառայություններ: Կենտրոնի բժշկա-կան անձնակազմը մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Մերսեր բժշկական համալսարանում և նյարդավիրաբուժության ինստի-տուտում, և Գերմանիայի և Ավստրիայի համա-պատասխան հաստատություններում: Նորաստեղծ կենտրոնի դիագնոստիկ մասը կսկսի գործել ապրիլի 1-ից, իսկ ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության և կարդիովիրաբուժության ծառայությունները` մայիսի 1-ից, լիցենզավորման գործընթացի ավարտից հետո:

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq