Արխիվ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑԱՆ «ԱՐՄԵՆԻԱԿԱ» ԾՐԱԳԻՐ

 

Եվրոպական երեք գործընկերների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի, Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնի (CSDCA-Իտալիա), Ինսայդ Յուրոփ (Բելգիա) և Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամ (ՀՃՈՒՀ) միջև համագործակցության արդյունքում իրականացվեց հայկական հուշարձանների ժառանգության (փաստաթղթեր, լուսանկարներ, և այլն) նվիրված արխիվների թվայնացման ծրագիրը, որն սկսվել էր 2009 թ. Հոկտեմբերին ու ավարտվեց 2011 թ.։ Ծրագրի հիմնական մասը իրականացվել է Հայաստանում։ Ծրագիրը հնարավորություն կտա պահպանել հայկական հուշարձանների ժառանգությանը նվիրված արխիվները, բարելավել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության արխիվները, համալրել տվյալներն օն-լայն աշխատանքի միջոցով, ինչպես նաև կնպաստի միջազգային մակարդակով հետազոտողների, ուսանողների, արվեստագետների և ճարտարապետների միջև գիտելիքների տարածմանը և փոխանակմանը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի «Մշակույթ 2007-2013» ծրագրի կողմից։ Ծրագրի նպատակն է արժևորել ընդհանուր մշակութային ժառանգությունը` գնահատելով ու պահպանելով հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված արխիվները: 2011թ. աշնանը, Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` «Արմենիակա»-ի մեկնարկը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաեւ ցուցահանդես նվիրված հայկական ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրված առաջամարտիկներին: Նույն ցուցահանդեսը հետագայում ներկայացվեց նաև Եվրոպայում: