Արխիվ

«ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑՆԵՐ» | ՊԵՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ,Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովայի, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի հետ համատեղ ներկայացնում է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» ցուցահանդեսը:

Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին:

Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

Հոկտեմբեր 4 - նոյեմբեր 3, 11:00 - 17:00 
Հայաստանի ազգային պատկերասրահ (Արամի փ. 1)

Մուտքն ազատ է: