Արխիվ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ԿԱԴԱՆՍ» ՀԱՄՈՒՅԹԻ ՀԵՏ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու անզուգական երաժշտական երեկոյի՝ մասնակցությամբ «Կադանս» համույթի:

«Կադանս» համույթը ձևավորվել է 2004թ. փետրվար ամսին հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները:

Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին:

Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 2005թ. ապրիլ ամսին: «Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում: p>Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոններում, այդ թվում՝ Ռուսաստանում, Եվրոպական, Ասիական և Միջին Արևելքի մի շարք երկրներում:

«ԿԱԴԱՆՍ»-Ի ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Ջաղացպանյան Հակոբ կիթառ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
Խաչումյան Վարազդատ ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ
Եգանյան Մերուժան ակորդեոն
Միքայելյան Սոֆի դաշնամուր
Ամիրյան Գուրգեն կոնտրաբաս

Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ:

Ուրբաթ, սեպտեմբեր 29, 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)