Արխիվ

ՄԵՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադան և արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀԲԸ Միությունը շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից: Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ օլիմպիադայի 2-րդ փուլը: 3-րդ փուլը կմեկնարկի 2011թ. մարտին, իսկ եզրափակիչը կկայանա առաջիկա մայիսին: Այս օլիմպիադայի միջոցով փորձ է արվում բարձրացնել շախմատի մասսայականությունը, ամրապնդել նրա դերը հասարակության մեջ: Օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կդառնան չեմպիոններ` պահպանելով Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցաշարերում: Օլիմպիադայի անցկացմանն աջակցում է ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 4,000 շախմատային խաղատախտակներ ու ժամացույցներ է նվիրել հանրապետության դպրոցներին, ինչն էլ նյութական հզոր բազա է ստեղծում այս սպորտաձևի զարգացման համար: 5-րդ օլիմպիադայի շրջանակներում ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ ՀՀ դպրոցներին կտրամադրվեն շախմատի տախտակներ, շախմատային ժամացույցներ և պատի մագնիսական տախտակներ: Եզրափակիչ փուլի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից կարժանանան նեթբուքերի:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2010 Նորություններ ՄԵՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: