Արխիվ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ` ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ

ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհեստավարժների խումբը փետրվարի 23-ին այցելեց «Ոսկրածուծի դոնորների Հայաստանի Ռեեստր» և արյուն հանձնեց. Ոսկրածուծի ռեեստրն անկախ և շահույթ չհետապնդող հ/կ է, որն ստեղծվել է 1999թ.: Նրա նպատակն է գենետիկորեն համապատասխան արյուն ապահովել յուրաքանչյուր հայի համար, ով տառապում է կյանքի համար վտանգավոր արյան հիվանդությամբ: Խումբը հանդիպեց կենտրոնի գործադիր տնօրեն Դր. Սևակ Ավագյանի հետ, ով պատմեց ռեեստրի ստեղծման, դրա նպատակների, գործունեության և ձեռքբերումների մասին: Դր. Ավագյանի հետ քննարկվեցին նաև համագործակցության հնարավոր տարբերակներ: