{source}<iframe width="350" height="200" s" />

Արխիվ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՈՐՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ

 

ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը Միության Հայաստանում իրականացվող ամենահին ամառային երիտասարդական ծրագրերից է: Անցած 9 տարիների ընթացքում այս ծրագրի օգնությամբ Հայաստանն իրենց համար բացահայտել են 250 հայ երիտասարդներ ավելի քան 20 երկրներից: «Բացահայտի՛ր Հայաստանն» այս տարի անցկացվեց 9-րդ անգամ` մեկ հարկի տակ հավաքելով 31 սփյուռքահայ երիտասարդների ութ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, ԱՄԷ, Ռուսաստան և Ռեյունյոն կղզի: Այն մեկնարկեց օգոստոսի 6-ին և ավարտվեց օգոստոսի 23-ին: Ծրագիրը մշտապես հագեցած է տեսարժան վայրեր այցելություններով, մշակութային միջոցառումներով ու տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպումներով: Իսկ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի առանցքային բաղադրիչներից են կամավոր հիմունքներով իրականացվող համայնքային ծրագրերը և այցելությունն Արցախ: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԲԸՄ այս ծրագրի մասնակիցները, Fuller Armenia ընկերության հետ համատեղ, օգնության ձեռք են մեկնում կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ նրանց աջակցության ձեռքը հասավ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղ: