Արխիվ

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի պատվիրակներն ու հյուրերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Տերունական աղոթքից հետո, պատվիրակներն այցելեցին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500–ամյակի եւ Երեւանը որպես գրքի համաշխարահային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված Գիրքը որպես ցեղասպանության վկա խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը, գրառումներ թողեցին պաշտոնական այցելությունների հուշամատյանում: Պատվիրակներն այնուհետեւ շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ ՀԲԸՄ նախագահն ու թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ջրեցին ՀԲԸՄ կողմից տարիներ առաջ տնկված եղեւնին:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2012 Նորություններ ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: