Արխիվ

ՇՈՒՇԻԻ ՕՐՀՆԵՐԳԸ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԵԼՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

   

Հեղ.՝ Հակոբ Միքայելյան՝ գրող, հրապարակախոս

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, հաղթանակների ամիս մայիսը փառավորվեց Շուշիի ազատագրման 25-ամյակի միջոցառումներով, որոնցից ամենահիշարժաններից էր Շուշիի պաշտոնական օրհներգի համերգային փառահեղ կատարման տեսահոլովակի պրեմիերան, որը թե՛ հեռուստատեսությամբ և թե՛ առցանց, բազմաթիվ հայեր կարողացան վայելել:

Շուշիի պաշտոնական օրհներգի երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, իսկ օրհներգի խոսքերի հեղինակն է ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս՝ Նուշիկ Միքայելյանը, ով ի դեպ Հալեպի ՀԲԸՄ ԼՆԳԿ վարժարանի շրջանավարտներից է եղել:

«Օրհներգը ծնվել է 2012-ին, հեղինակներիս բուռն ցանկությամբ և Արցախի Մշակույթի նախարարության պատվերով, և որը հինգ տարիներ առաջ առաջին անգամ կատարվել է հենց Շուշիում՝ մայիսյան տոների առթիվ», ասում է Նուշիկը:

Ավետիս Բերբերյանն ու Նուշիկ Միքայելյանը օրհներգը կարևոր խորհրդանիշ են համարում, որը պետք է ոգևորի մեր հայրենակիցներին ՝ նպաստելով ազատագրված Շուշիի զարգացմանն ու վերելքին:

ՇՈՒՇԻԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Content FEATURED STORIES ՇՈՒՇԻԻ ՕՐՀՆԵՐԳԸ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԵԼՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: