ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՀԲԸՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ավելի քան մեկ տասնամյակ ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթի շրջանակներում տարբեր ժառանգություն կրող երաժիշտները հրավիրվում էին ոգեշնչվելու հայկական արվեստի ծանրակշիռ ավանդույթներով: Հաղթողները աշխարհի տարբեր ծայրերից էին՝ Հոնգ Կոնգից մինչև Մեքսիկա, Սիրիայից մինչև Ֆրանսիա, և նրանցից յուրաքանչյուրը ճանաչված էր իր բազմազանությամբ, վարպետությամբ և արտիստիզմով: Քանի որ նրանց յուրօրինակ ստեղծագործությունները մասնակցել են համաշխարհային պրեմիերաների, մեր կոմպոզիտորները ձևավորել են երկրպագուների իրենց բանակը՝ ապահովելով դրանց համաշխարհային տարածումը: 2018-ը հայկական աշխարհում նշանավորվեց կանանց իրավունքների ասպարեզում մեծ հաջողություններով և պատմական առաջընթացով, ուստի, մրցույթի ժամանակ 20-րդ դարի հեղափոխական բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին մրցույթի մասնակից կոմպոզիտորների ոգեշնչման աղբյուր հռչակելը միանգամայն տեղին էր: 2018-ի հաղթող ստեղծագործություններն են՝ Արեգնազ Մարտիրոսյանի «Ինքնություն» ստեղծագործությունը՝ առաջին տեղում, Բարդի Մինասյանի «Լուր-դա-լուրը»՝ երկրորդ տեղում, և Ջեյմս Մոնդերսի «Խոսք իմ որդուն» ստեղծագործությունը՝ երրորդ տեղում:

Սիլվա Կապուտիկյանը 20-րդ դարի հեղափոխական արվեստի կարկառուն ներկայացուցիչ էր, ինչը բեղուն ձևով դրսևորվել է նրա պոեզիայում և սոցիալական ակտիվ գործունեության մեջ: Թեև նրա արվեստում հավերժացվում է սիրո և կորստի տառապանքը, նա ներծծված է հայ ինքնության բազմազանությամբ, ժողովրդի տառապանքի և անկախության հավերժական գիտակցությամբ: Ուստի, Կապուտիկյանի խոսքերը կոմպոզիտորների համար ծառայել են որպես իրենց գործերը կերտելու դժվարին, սակայն շնորհակալ աղբյուր: «Նրա ոգին տեղ է գտել իմ գործի մեջ, քանզի նա հավասարապես ռոմանտիկ և ազգայնական բանաստեղծ էր», - նշեց Բարդի Մինասյանը, ով Կապուտիկյանի՝ Վրթանես Փափազյանի համանուն վեպի վրա հիմնված «Լուր-դա-լուր» ստեղծագործությունից ոգեշնչված իր ստեղծագործությամբ զբաղեցրել էր երկրորդ տեղը: «Կապուտիկյանի համար նրա վեպը ազգային, հայրենասիրական ուղերձ է պարունակում. բանվոր դասակարգը ներկայացնող տղամարդը մարմնավորում էր մարդկանց հալածող չքավորությունն ու անարդարությունը, մինչդեռ նրա սիրելիի հայրը՝ այդ անարդարությունը գործադրող ռեժիմը ներկայացնող արիստոկրատիան», - պարզաբանում է նա:

Հայ ծնողներից Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված Մինասյանը դասական կրթություն ստացած կոմպոզիտոր և կիթառահարուհի է: 2012-ին նա ավարտել է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցը, սակայն Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո Մինասյանը ստիպված էր ընտանիքի հետ լքել երկիրը: Հայաստանում՝ Երևանում, հաստատվելուց հետո նա սկսել է ուսանել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որը գերազանցությամբ ավարտել է 2017թ.՝ ստանալով երաժշտական արվեստի բակալավրի աստիճան: Ոգեշնչվելով «Լուր-դա-լուր» ստեղծագործության և Հմայվելով Կապուտիկյանի պոետիկ մեկնաբանություններով և լեզվական ռիթմիկ կրկնություններով՝ նա ստեղծել է մի գործ, որը լսարանին գայթակղում է և էլ ավելի խորասուզում դրա մեջ: Կապուտիկյանի պոեզիան ոչ միայն կոտրում է գրականության մեջ ընդունված կարծրատիպերը, այլև մաքառում մշակութային անընդունելի դրսևորումների դեմ՝ անձնականը հաճախ վերածելով քաղաքականի: «Հայր դառնալուց հետո ես անընդհատ մտորում էի շարունակականության, ունեցածը հաջորդ սերունդներին փոխանցելու և ծնողի ու երեխայի միջև կապի շուրջ», - ասաց Ջեյմս Մոնդերսը, ում «Խոսք իմ որդուն» ստեղծագործությունն այս տարի արժանացել է երրորդ մրցանակի: «Ես խորապես տպավորված էի այս բանաստեղծությունում մայրության և մայրենի լեզվի փոխհարաբերությամբ, նրանով, թե մայրը ինչ կցանկանար ասել իրենից հեռացող զավակին, կամ, իրականում ինչ կասեր հայրենիքը իրեն լքած մարդկանց»: Լինելով փողահար, Մոնդերսը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ փորձեց ստեղծագործություն գրել դուդուկի և զուռնայի համար՝ տեսանյութեր դիտելու և այլ երաժիշտների հետ զրուցելու միջոցով տիրապետելով կատարողական տեխնիկային, մատների հպումներին և հնչյունային միջակայքերին:

Անգլիայի Նորվիկ քաղաքում ծնված Մոնդերսը ելույթ է ունեցել տեղի երգչախմբում, ուսանել կլարնետ, սաքսոֆոն և դաշնամուր, իսկ այժմ Նյուբըրի քաղաքում աշխատում է որպես մանկավարժ, կոմպոզիտոր, խմբավար և երաժիշտ-կատարող: Ներկայումս նա ուսանում է Բիրմինգեմի համալսարանում՝ մագիստրոսական աստիճան ստանալու նպատակով: «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթի համար նա կարողացել է գրել մի ստեղծագործություն, որում միաձուլված են դասական նվագախմբային ստեղծագործությունը և ավանդական հայկական հնչյունները՝ մեկտեղելով բերկրանքի ու վշտի ձայները:

Տասնամյակներ շարունակ տևած գործունեության ընթացքում ձևավորելով ստեղծագործությունների ահռելի ծավալ, Կապուտիկյանն հասցրեց դառնալ արվեստագետ, ով իր կյանքի ու գործունեության ընթացքում ճաշակեց և՛ ճանաչում, և՛ դառնություն: «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթը մրցույթի 2018թ. առաջին մրցանակի դափնեկիր Արեգնազ Մարտիրոսյանը որոշել էր կենտրոնանալ պոետի ներքնաշխարհի այս բազմաթիվ մանրամասների վրա: Իր ստեղծագործությունները գրելիս Մարտիրոսյանն օգտվել է չորս շարժումները նշանավորող չորս բանաստեղծություններից՝ «Ցասում», «Մտորումներ ճանապարհի կեսին», «Ուշացած խոսքեր» և «Ուշ է»՝ նկարագրելով իր իսկ ընտանիքի պատմությունը, մեծարելով ու հերոսացնելով իր տատին: «Ես ներկայացնում եմ տատիկիս պատմությունը այս ստեղծագործությամբ, որում հնչում են դուդուկը, զուռնան և արևելյան դասական գործիքները, որոնք համադրելն ինքնին շատ դժվար է, բայց երաժշտության և Կապուտիկյանի պոեզիայի օգնությամբ ես կարողացա արտահայտել այն, ինչը չէի կարող փոխանցել բառերով», - խոստովանում է նա: Սերնդեսերունդ փոխանցվող ցավին ուղեկցում է գոյատևման հաղթարշավը, և Մարտիրոսյանի ստեղծագործությունը լսարանին կոչ է անում անդրադառնալ սեփական ընտանիքի պատմությանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում «Կոմպոզիտորական գործ» մասնագիտությամբ մագիստրոսական աստիճան հայցող Մարտիրոսյանը արդեն իսկ պաշտպանել է բակալավրի աստիճանը: Նա ծնվել է Հայաստանի Դվին գյուղում, անմնացորդ նվիրված երաժիշտ է, մանկավարժ և կոմպոզիտոր, ում գործերը կատարվել են միջազգային բեմերում: Նա հայ կոմպոզիտորների և երաժշտագետների միության երիտասարդական ֆորումի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ է 2018 թվականից:

2006-ին ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի կողմից նախաձեռնված և 2012-ին ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի հիմնումից ի վեր երկու տարին մեկ անգամ անցկացվող ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթը շարունակում է մարտահրավեր նետել աշխարհի տաղանդավոր երաժիշտներին և միավորել ու խրախուսել նրանց: 2018-ը նշանակալի տարի էր բնատուր տաղանդներին մեծարելու իմաստով: Առաջին մրցանակի դափնեկիր Արեգնազ Մարտիրոսյանը կստանա 2,500 եվրո, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի սահմանած մրցանակը, այն է՝ նվագախմբային գործ գրելու պատվեր, որի պրեմիերան կկայանա ՀՊՖՆ կատարմամբ՝ 2019-2020 համերգաշրջանի ընթացքում: Երկրորդ տեղը զբաղեցրած մրցանակակիր Բարդի Մինասյանը կստանա 1,500 եվրո և Carnegie Hall-ի մրցանակը. նրա ստեղծագործության պրեմիերան կկայանա Weill Recital Hall-ում 2019թ. դեկտեմբերի 6-ին անցկացվող «ՀԲԸՄ արվեստագետ-կատարողների համերգի» ընթացքում: Երրորդ մրցանակակիր Ջեյմս Մոնդերսը կստանա 1,000 եվրո և Դաշնամուրի ուսուցիչների Նյու Յորքի կոնգրեսի մրցանակը. դրա շրջանակներում նա կստանա ստեղծագործության պատվեր, որի պրեմիերան կկայանա Carnegie Hall-ում՝ 2019թ. նոյեմբերին Դաշնամուրի ուսուցիչների Նյու Յորքի կոնգրեսի մեծարման ծրագիր-համերգի ընթացքում:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2019 Նորություններ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՀԲԸՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: