«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆ, 2018 - ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ»

 

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀԱՅԱՍՏԱՆ 2018 (ICAE2018) 

28-ը սեպտեմբերի - 25-ը հոկտեմբերի, 2018թ.

Բացման արարողությունը՝ սեպտեմբերի 28-ին, 19:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահում 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ

Համադրողներ՝ Մազդակ Ֆաիզնիա և Մարինա Հակոբյան 

Հայաստան, Երևան

Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ)

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

ՀայԱրտ մշակութային կենտրոն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԲԱՑ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Ընտրությունը՝ Մազդակ Ֆաիզնիայի և Մարինա Հակոբյանի

Հայաստան, Երևան

Հայաստանի նկարիչների միություն

Հայաստանի Հանրապետության ծննդյան հարյուրամյա տարեդարձի առթիվ Երևանը բացում է իր դռները ժամանակակից արվեստի առջև՝ «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018) շքեղ ցուցահանդեսով: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի մայրաքաղաքի յոթ կարևոր վայրերում կցուցադրվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա նկարիչների գործեր: Միջոցառումը ներառում է նաև աշխատաժողովներ և զրույցներ արվեստի աշխարհի միջազգային մասնագետների հետ:

Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր, աշխարհահռչակ պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր, նկարիչների կողմից տեղում պատվերով կատարված գործեր: Հրավիրյալ մի շարք նկարիչներ պրեզենտացիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի սաների հետ: Միջոցառումը նպատակ ունի ցուցահանդեսի, աշխատաժողովների և պրեզենտացիաների միջոցով Հայաստանում ձևավորել միջազգային գեղարվեստական բանավեճի և մշակութային փոխանակման մթնոլորտ: Ցուցահանդեսը և ծրագիրը ներառում են յոթ վայր, որոնց թվում են հետևյալ մշակութային օջախները. Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայ-Արտ մշակութային կենտրոնը, Հայաստանի նկարիչների միությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

«Ժամանակակից արվեստի հնչյունային սահմանները» համակարգում են Մազդակ Ֆաիզնիան և Մարինա Հակոբյանը, մտահղացման հեղինակներն են Ֆաբիո Լենցին և Ալբերտո Կալիոստրոն, կազմակերպիչը՝ Shaula International ՍՊԸ-ն: Միջոցառումը հովանավորում են Կանադայի կառավարությունը, Քվեբեկի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Իտալիայի մշակութային ժառանգության և միջոցառումների նախարարությունը, ծրագրի մշակութային գովազդն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության Vivere all’Italiana նախաձեռնության և Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայկական զբոսաշրջային գործակալության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ:

Անվանումը՝ «Ժամանակակից արվեստի հնչյունային սահմանները» հիշեցնում է Բրյուս Չաթվինի հանրահայտ «Երգի սահմանները» (1987) գիրքը, որը ավստրալացի բնիկների ձայնային սովորույթների մասին է, հատկապես այն մասին, թե ինչպես է տարածքի քարտեզագրումը բխում «Երազելու ժամանակի» (ժամանակի առասպելական զգացողություն), երգի և քոչվորային ճամփորդության համադրությունից: Ցուցահանդեսը բացահայտում է, թե ինչպես է հայկական արվեստը սահուն ներդաշնակվում միջազգային ժամանակակից արվեստի հետ ճիշտ այնպես, ինչպես նվագախմբի պարագայում, ուր հայկական դուդուկի հնչյունը գերազանց ձուլվում է այլ գործիքների հետ:

«Հնչյունային սահմանները» ընդգծում է այնպիսի կարևոր գաղափարներ, ինչպիսիք են՝ մշակութային փոխգործակցությունը, ինքնությունը, շարժունությունը, ներկայությունը / բացակայությունը, մտքերի, տարածքի և սահմանների շրջանառությունը՝ որպես ֆիզիկական և հոգեկան եզրագծեր, որոնք միաժամանակ թե՛ բաժանող, և թե՛ մշակութային փոխանակման ու երկխոսության համար նպաստավոր դերակատարություն ունեն: Ցուցահանդեսը առաջարկում է տարածքի և դրա խնդրահարույց հորիզոնների իդեալականացված քարտեզներ, որտեղ հիշողությունն ու հնչյունն ընկալվում են որպես գլոբալիզացիայի պայմաններում չկորսված ձայներ, որոնք կարելի է ընկալել լռության միջոցով, որի անհրաժեշտ դադարը թույլ է տալիս մտորել և փոխգործակցել:

«Հնչյունային սահմանները» Հայաստանի Հանրապետության հարյուրամյակի համատեքստում Երևան բերելը ցույց է տալիս առավել ընդգրկուն արվեստաբանական բանավեճին երկրի լիարժեք մասնակցությունը և ընդգծում այդ ներուժը՝ որպես մշակութային փոխանակման վայր: Միևնույն ժամանակ, այն օտարերկրացի նկարիչներին հրավիրում է միանալու Հայաստանի ձայնին և ավելի լավ հասկանալու վերջինիս լռությունը, որը լի է չընկալված հնչյուններով ու դեռևս չարտահայտված խոհերով:

Ժամանակակից արվեստի վիզուալ փոխաբերությունների միջոցով Իտալիան ներկայացնում են նկարիչներ Ռոզելլա Բիսկոտտին, Ալիգիերո Բոետտին, Լորիս Չեկկինին, Կիարա Դինիսը և Ռոբերտո Պուլյեզեն, բազմազան միջազգային համատեքստում՝ նկարիչներ Լիդա Աբդուլը (Աֆղանստան), Ադել Աբիդինը (Իրաք), Աբուդիա Աբդուլայե Դիարրասուբան (Փղոսկրի Ափ), Էթել Ադնանը (Լիբանան), AES+F-ը (Ռուսաստան), Շահրիար Ահմադին (Քուրդիստան/Իրան), Ֆրենսիս Ալիսը (Բելգիա), Էլ Անացուին (Գանա), Արևիկ Արևշատյանը (Հայաստան), Շանթ Ավեդիսյանը (Եգիպտոս/Հայաստան), Սոնյա Բալասանյանը (Իրան/Հայաստան), BGL-ը (Կանադա), Սենֆորդ Բիգգերսը (ԱՄՆ), Քրիստիան Բոլտանսկին (Ֆրանսիա), Հերման Դե Վրիսը (Նիդերլանդներ), Լատիֆա Էշախշը (Մարոկկո), Վիկտոր Էհայխամենորը (Նիգերիա), Արման Գրիգորյանը (Հայաստան), Շիլպա Գուպտան (Հնդկաստան), Դիանա Հակոբյանը (Հայաստան), Սարգիս Համալբաշյանը (Հայաստան), Մոնա Հաթումը (Լիբանան), Սահանդ Հեսամիյանը (Իրան), Հիվա K-ն (Քուրդիստան/Իրաք), Իլյա և էմիլիա Կաբակովները (Ռուսաստան), Լի Քիթը (Չինաստան), Ջուլյա Կրահնը (Գերմանիա), Ռոլանդ Էմիլ Կուիտը (Նիդերլանդներ), Հիրոյուկի Մասույաման (Ճապոնիա), Սիրակ Մելքոնյանը (Իրան/Հայաստան), Կարեն Միրզոյանը (Հայաստան), Գևորգ Մուրադը (Սիրիա/ԱՄՆ), Մոաթազ Նասրը (Եգիպտոս), ՆեՍփունը (Լեհաստան), Նիկի Նոդջումին (Իրան), Մելիք Օհանյանը (Ֆրանսիա/Հայաստան), Ադրիան Պաչին (Ալբանիա), Իմրան Քուրեշին (Պակիստան), Ջոն Ռաֆմանը (Կանադա), Տոմաշ Ռայլիխը (Չեխիայի Հանրապետություն), Անրի Սալան (Ալբանիա), Արարատ Սարգսյանը (Հայաստան), Վալիդ Սիտին (Քուրդիստան/Իրաք), Լեոն Թութունջյանը (Թուրքիա/Հայաստան), Պյոտր Ուկլանսկին (Լեհաստան), Մոհսեն Վազիրի-Մողադդամը (Իրան), Լորենս Ուեյները (ԱՄՆ), Սիսլեյ Ղաֆան (Կոսովո), Չեն Ժենը (Չինաստան):

Կովկասյան տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջին, բացառիկ այս ցուցահանդեսը արվեստի աշխարհին հայտնում է, թե ինչ է նշանակում ձևավորել նկարիչների երևակայական աշխարհում ծնվող նոր առասպելների համակարգ. մի աշխարհ, որին նայում են իրենց համապատասխան ինքնությունների և սոցիալական ծագման դիտանկյունից, որ համահունչ կամ աններդաշնակ կերպով համադրվում են մեկը մյուսի հետ՝ աշխարհի բոլոր ծագերը ներկայացնող ավելի քան յոթանասուն նկարիչների գործերում: Ամենաբազմազան ծագմամբ և մշակութային արմատներով նկարիչների ներկայությունը գաղափարների փոխանակման և նոու-հաուի բեղմնավոր և աննախադեպ հնարավորություն է:

Միջոցառումը ներառում է «Ժամանակակից արվեստի բաց հնչյունները» ցուցահանդեսը, որն իրականացվել է առցանց հայտերի ընդունման բաց հայտարարությամբ և համակարգողների կողմից մանրակրկիտ ընտրությամբ՝ հաշվի առնելով, որ ցուցահանդեսը տեղի է ունենալու Հայաստանի նկարիչների միության պես կարևոր կազմակերպության տարածքում, որտեղ կարող եք տեսնել հետևյալ նկարիչների գործերը. Արամ Դանիելյան (Հայաստան), Զաք Դեմիրճյան (Հայաստան), Անուշ Ղուկասյան (Հայաստան), Աննա Գրիգորյան (Հայաստան), Աննա Հարությունյան (Հայաստան), Աշոտ Հարությունյան (Հայաստան), Թեհմինե Հարությունյան (Հայաստան), Արթուր Հովհաննիսյան (Հայաստան), Արամ Իսաբեկյան (Հայաստան), Արվին Քոչարյան (Հայաստան), Զառա Մանուչարյան (Հայաստան), Լիլիթ Մելիքյան (Հայաստան), Փարավոն Միրզոյան (Հայաստան), Մարի Մուն (Հայաստան), Լոգո Օլուվամույիվա Ադեյեմի (Նիգերիա), Ալեսսանդրո Պիցցո (Իտալիա), Մարիա Սալմասյան (Հայաստան), Արշակ Սարգսյան (Հայաստան) և Ջոզետ Տարամարկազ (Շվեյցարիա):

 

ICAE2018-ի շրջանակներում կազմակերպվում է երկու կոնֆերանսների շարք: Առաջինը՝ Կրթականը, մի շարք աշխատաժողովներ է առաջարկում հայկական հիմնական ինստիտուտներում, ներառյալ՝ Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Դրանք կվարեն նկարիչներ Ռոբերտո Պուլյեզեն, Ռոլանդ Էմիլ Կուիտը, Լոգո Օլուվամույիվա Ադեյեմին, Վիկտոր Էհայխամենորը և Միլանո Փրինթմեյքըրզ մշակութային ասոցիացիան: Երկրորդը, որը վերնագրված է Բիզնեսը՝ արվեստում, Եվրամիության հետ համագործակցությամբ առաջարկում է «Մշակութային ժառանգության պահպանում, պաշտպանություն և արժևորում» խորագրով համաժողովը՝ մշակույթի ոլորտում միջազգային ստանդարտները ներկայացնելու նպատակով, ինչպես նաև ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ «Արվեստը և բիզնեսը» սիմպոզիումով՝ արվեստի շուկայի տարբեր կողմերի շուրջ միջազգային փորձը կիսելու նպատակով:

Ցուցադրության համատեքստում տեղի կունենան բազմաթիվ հարակից միջոցառումներ ու քննարկումներ՝ ոլորտի հեղինակավոր այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են՝ քննադատները, նկարիչները, պատկերասրահների սեփականատերերը և հավաքորդները՝ ի լրումն լոգիստիկ և ապահովագրական մասնագետների, ովքեր կյանք են տալիս հարուստ մշակութային ծրագրին:

ICAE2018-ը, տարբեր տեղերում դրա շրջանակներում անցկացվող ցուցադրություններն ու ծավալուն կրթական ծրագիրը ներառված են որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայանալիք ամենամյա գագաթաժողովի հարակից միջոցառում, և համընկնում է Երևան քաղաքի ծննդյան 2800-ամյակի տոնակատարությունների հետ: Երկու միջոցառումները կմեկտեղեն տարբեր ազգեր ներկայացնող պաշտոնական պատվիրակություններ, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ կարևոր մասնակիցներ:

Ցուցահանդեսը կլրացվի համապարփակ երկհատոր կատալոգով, որը հրատարակվել է Manfredi Edizioni-ի կողմից և պարունակում է համակարգողներ Մազդակ Ֆաիզնիայի և Մարինա Հակոբյանի և Shaula International ՍՊԸ-ի ներածականները՝ անգլերեն: Առաջին հատորը նվիրված է «Ժամանակակից արվեստի հնչյունային սահմանները» միջոցառմանը, երկրորդը՝ «Ժամանակակից արվեստի բաց հնչյունները» ծրագրին:

Աջակցության համար կցանկանայինք շնորհակալություն հայտնել. Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), Ֆաիզնիա ընտանիք հիմնադրամին (FFF), Հովնանյան ինթերնեշընըլ ՍՊԸ-ին, «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղին, Տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամին, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամին, Keush ՍՊԸ-ին, Զուլալ ՍՊԸ-ին, Best Western Congress հյուրանոցին, iSolutions ՍՊԸ-ին, Թուֆենկյան հոսփիթալիթի ՍՊԸ-ին, Fondation Armenia-ին, Arternativa s.r.l-ին., Հայ էրուդիտ երիտասարդության հասարակական կազմակերպությանը:

Հատուկ շնորհակալություն պրն Վահե Գաբրաշին:

ՏՎՅԱԼՆԵՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ

Անվանումներ. Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018 (ICAE2018); Ժամանակակից արվեստի հնչյունային սահմանները; Ժամանակակից արվեստի բաց հնչյունները:

Համակարգողներ՝ Մազդակ Ֆաիզնիա և Մարինա Հակոբյան

Անցկացման օրերը՝ 28-ը սեպտեմբերի - 25-ը հոկտեմբերի, 2018թ.

Նախնական դիտում մամուլի համար՝ ուրբաթ, 28-ը սեպտեմբերի, 11:00 ՀԲԸՄ Հայաստանից

Հանրության համար բաց է սկսած՝ շաբաթ, 29-ը սեպտեմբերի

Բացման արարողություն. 28-ը սեպտեմբերի, ուրբաթ, 19:00 - Հայաստանի ազգային պատկերասրահ, Արամի փողոց 1, Երևան, Հայաստան (հրավիրատոմսերով)

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոն, Բուզանդի փողոց 1/3, Երևան

Աշխատանքային ժամերը՝ երեքշաբթի – շաբաթ, 11:00-17:00

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Զարոբյան փողոց 3, Երևան

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի - ուրբաթ, 11:00-17:00, շաբաթ՝ 11:00-16:30

Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Թումանյան փողոց 10, Երևան

Աշխատանքային ժամերը՝ երեքշաբթի - հինգշաբթի, 11:00-17:00, ուրբաթ - կիրակի, 10:00-20:00

Հայ-Արտ մշակութային կենտրոն, Մաշտոցի պողոտա 7ա, Երևան

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի - շաբաթ, 11:00-17:00

Հայաստանի նկարիչների միություն, Աբովյան փողոց 16, Երևան

Աշխատանքային ժամերը՝ երեքշաբթի - կիրակի, 11:00-17:00

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Թումանյան փողոց 54

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի - շաբաթ, 10:00-18:00

Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Մելիք-Ադամյան 2/2, Երևան

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի - ուրբաթ, 9:00-18:00

Կատալոգ. Manfredi Edizioni հրատարակչություն, անգլերեն՝ համակարգողներ Մազդակ Ֆաիզնիայի և Մարինա Հակոբյանի, Shaula International ՍՊԸ կողմից ներածականներով:

Մուտքը՝ ազատ

Հանրային տեղեկատվություն՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript - բջջ.՝ +374 77 25 09 18

ICAE2018 պաշտոնական կայքէջ՝ www.icaearmenia.org

Facebook: ICAE2018

Instagram: icae2018

Twitter: ICAE2018

Պաշտոնական հեշթեգ՝ #ICAE2018

Լրատվական գրասենյակ Իտալիայում՝

IBC Irma Bianchi Communication

Հեռախոս՝ +39 02 8940 4694 - բջջ.՝ + 39 328 5910857 - Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Տեքստերը և նկարները՝ www.irmabianchi.it

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆ, 2018 - ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ»

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: