ՀԲԸՄ ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՎ ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի օրերին Հայաստանում էին ՀԲԸՄ Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան վարժարանի աշակերտները: Մայիսի 31-ին նրանք այցելեցին նաև Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան՝ իրենց աջակցությունը բերելով թանգարանի առաքելության իրականացմանը։ Աշակերտներին ուղեկցում էին «Ուխտագնացություն Հայաստան» շրջայցի ղեկավար Լորա Կույումջյանը, ուսուցչուհի Մայդա Ագրաբյանը և ՀԲԸՄ Երիտասարդական ծրագրերի գլխավոր համակարգող Հերմինե Դուզյանը:

Աշակերտների նվիրատվությամբ կառուցվել և կահավորվել էր թանգարանի նոր հուշանվերների տաղավարը և Սարդարապատի հերոսամարտին նվիրված պատկերասրահը: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի առիթով վարժարանի աշակերտների հանգանակած գումարն այս տարի որոշվել էր հատկացնել թանգարանին: Հուշանվերների տաղավարն արդեն համալրվել էր Սարդարապատի հերոսմարտի հերոսների և թանգարանի ազգագրական ցուցանմուշների պատկերով հուշանվերների նոր տեսականիով: Ընթանում էին թանգարանի նախասրահում այցելուների սպասարկման պայմանների բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները։

Գնահատելի է Վաչե և Թամար Մանուկյան վարժարանի աշակերտների ու տնօրինության հայրենասիրական ոգին՝ սերունդների սրտում Սարդարապատի հերոսների հիշատակը վառ պահելու համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՎ ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: