ՀԲԸՄ-ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացող իրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորը մտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին:

Մենք կողմնակից ենք քաղաքացիների ազատ խոսքի ու խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքին: Այդ արժեքները հիմքն են կազմում ժողովրդավարության ու ժողովրդավար ազգերի կառուցման գործընթացին: Չնայած, որ խորապես մտահոգիչ է այդ դժգոհության ուժգնությունը, այդուհանդերձ մենք քաջալերված ենք ցուցաբերված քաղաքացիական հանձնառության բարձր ոգով, հատկապես ազգի երիտասարդության կողմից:

Հայաստանն իրականացնում է նախագահականից խորհրդարանական հանրապետության համակարգի անցման գործընթացը, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առավելագույն չափով իրենց մասնակցությունը բերելու երկրին առնչվող որոշումների կայացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերները՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում մասնակից կողմերին ձեռնարկել արդյունավետ երկխոսություն` բաց քննարկումներով սերտելու ամբողջ հայությունը հուզող հարցերն ու կառուցողական ոգով հասնելու լուծումների:

Միասնական ջանքերով միայն մեզ կհաջողվի հաղթահարել մեր ժողովրդի դեմ ծառացած մարտահրավերները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ-ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: