ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրով Պաշտպանի աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից մասնակցել է անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացների:

Հայաստանի ամերիկյան համալսարանում Պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար կրթական ծրագրի շրջանակներում հատկապես ուշադրության է արժանացել անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ-ի դերը իր աշխատակազմի վերապատրաստման հարցում, քանի որ անգլերեն հաղորդակցվելու հմտությունների զարգացումը հնարավորություն է ընձեռել աշխատակիցներին ուսումնասիրել և կիրարկել միջազգային փորձն իրենց աշխատանքում, ինչպես նաև ապահովել միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցություն:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արհեստավարժության բարձրացումը կնպաստի միջազգային հարթակներում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը։ Պայմանավորվածության համաձայն՝ դասընթացները կրելու են շարունակական բնույթ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: