ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման համալսարանական ծրագիր:

Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և այս ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների կազմակերպումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի կարևոր բաղադրիչներից է:

Հայաստանում ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական գիտելիքներ ստանալու հնարավորությունները սահմանափակ են: Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից մշակվող և իրականացվող այս կրթական ծրագիրը շահառուներին կօժտի ՔՀԿ կառավարման ասպարեզում տեսական և գործնական գիտելիքներով:

Տեղական բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական նման ծրագրի ներդրման նպատակը երկակի է. ակնկալվում է, որ այն կդառնա ինքնաֆինանսավորվող և շարունակական՝ համալրելով համալսարանական կրթական կարևոր ծրագրերի շարքը:

«Աշխատողների պրոֆեսիոնալիզմը և ղեկավարելու հմտությունը կարևորագույն նախապայման են հզոր քաղաքացիական հասարակության և սոցիալական նորարարության համար։ Սա կապահովի կազմակերպությունների կայունությունը, ինչպես նաև շահառուներին մատուցվող ծառայությունների ավելի բարձր որակը»,- նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«ՀԱՀ շարունակական կրթության բաժնի գրանցած հաջողությունները գրավականն են այն բանի, որ այս նախաձեռնության շնորհիվ ՔՀԿ մասնագետները, ինչպես նաև ոլորտի ապագա առաջնորդները մշտական հնարավոություն կունենան կրթվել հասարակական կազմակերպությունների ղեկավարման, ռազմավարական կառավարման, ծրագրի գործուն գնահատման, շահերի պաշտպանության և իրազեկման, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում տեխնոլոգիաների կիրառման և այլ բնագավառներում», - ասաց ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: