ՀԲԸՄ-Ն ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց Նախագահի թեկնածու և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Արմեն Սարգսյանին: Տեղի բարեգործական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը հորդորեց նրանց նպաստել Հայաստանում համազգային երկխոսության ձևավորմանը և կոչ արեց բարեսիրական կառույցներին ընդլայնել պետության և հասարակության հետ գործակցային և համակարգման ջանքերը՝ առավելագույն ներգործություն ունենալու նպատակով:

ՀԲԸՄ Հայաստանի Նախագահ Վազգեն Յակուբյանը վերահաստատեց ՀԲԸՄ այն տեսլականը, որ Հայաստանի և Սփյուռքի ամրությունը փոխկապակցված է: Ավելին, նա նշեց, որ հարաբերությունները պետք է փոխադարձ օգտակար լինեն, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը կարողանա սեփական ներուժն ի սպաս դնել հայ ազգի բարգավաճման գործին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2018 Նորություններ ՀԲԸՄ-Ն ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: