«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ». ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՈՉ ԱՍԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

 

Ինը տարի ամուսնու կողմից խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից, երբ երեք տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար: Այսօր արդեն բազմաթիվ փորձությունների, դատական գործընթացների ու դժվարությունների միջով անցած Հասմիկի համար ՀԲԸՄ-ի շնորհիվ նոր հնարավորություն է ստեղծվել շարունակել ուսումը Գավառի պետական համալսարանում, որը կիսատ էր թողել ամուսնու ընտանիքի ճնշումների պատճառով: Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԳևՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ

 

Մարտի 1-ին, Արցախի հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

«ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԲԸՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՁԵՌՆԱՐԿ

 

Սիրիահայ մեր հայրենակիցներին նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացվող ծրագրերի շրջանակներում, փետրվարի 10-ին և 14-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն»-ի աշխատակիցներն իրականացրեցին սփյուռքահայ նվիրատուներ տեր և տիկին Քըրք և Արսինե Գազազյանների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի օգնության հիմնադրամին կատարած 25.000 ԱՄՆ դոլարի նվիրատվության բաշխումը: Ամբողջական նյութն ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: