ՀԲԸՄ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) անվերապահորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության քրեականացմանն ու ողջ երկրում ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն ուղղված օրենքի նախագիծը:

Խոշտանգումներից զերծ մնալը մարդու հիմնարար իրավունքներից է անկախ ազգությունից, գտնվելու վայրից, լեզվից, կրոնից, էթնիկ ծագումից կամ որեւէ այլ կարգավիճակից: Որեւէ ժամանակակից հասարակություն չի կարող հանդուրժել ընտանեկան բռնությունը: Ամուր ընտանիքները հայ հասարակության հիմքն են, իսկ կանայք հանդիսանում են այդ ընտանիքների հենասյունը:

Կանանց անվտանգությանն ու բարեկեցությանն ուղղված որեւէ սպառնալիք, սպառնալիք է նաև նրա ընտանիքին, համայնքին եւ, ի վերջո, ամբողջ ազգին: ՀԲԸՄ-ն միանում է վերոհիշյալ արժեքներն ու համոզմունքն արտահայտող այս օրենքի ընդունմանն աջակցող աշխարհի բոլոր հայերին:

Հիմնված 1906-ին, Հ.Բ.Ը.Մ.ը (www.agbu.org), աշխարհի մեծագույն ոչ-շահամետ հայկական կազմակերպությունն է: Միության կետրոնը գտնվում է Նյու Յորքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հ.Բ.Ը.Մ. -ը սատարում է հայեցի ինքնության և ժառանգության պահպանմանը եւ մշակմանը՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերով: Միության գործունեությունները ընդգրկում են տարեկան աւելի քան 500,000 հայեր՝ աշխարհի տարածքում:

Հայտարարությունն այլ լեզուներով.

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ
ԱՆԳԼԵՐԵՆ
ՌՈՒՍԵՐԵՆ
ՖՐԱՆՍԵՐԵՆ
ՊՈՐՏՈՒԳԱԼԵՐԵՆ
ԻՍՊԱՆԵՐԵՆ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԲԸՄ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: