ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԸԲՄ Հայաստանը հորդորում է աջակցել ՀԲԸՄ Եվրոպայի արշավին՝ կոչ անելով Եվրամիությանը օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին

Հուլիսի 14-ին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպեց մամուլի ասուլիս և հանրային քննարկում՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում:

Բանախոսներ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը (ուղիղ միացմամբ Բրյուսելից), Բելգիայի Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը ներկայացրեցին արշավի նպատակները՝ մանրամասնելով, թե ինչպես համապասխան կառույցներն ու հանրությունը կարող են նպաստել դրանց իրականացմանը:

Արցախի բնակիչները արդեն 28 տարի գտնվում են շրջափակման մեջ՝ մշտապես տուժելով Ադրբեջանի կողմից զինադադարի ամենօրյա կոպիտ խախտումներից ու ականային պատահարներից, որոնք էապես ազդում են տարածաշրջանի կայունության ու խաղաղության վրա: Արցախը միակ չճանաչված պետությունն է, որտեղ ԵՄ-ն օգնություն չի տրամադրում` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են Աբխազիան, Մերձդնեստրն ու Հյուսիսային Կիպրոսը, որոնք զգալիորեն շահել են ԵՄ ներգրավումից և օգնությունից:

ԵՄ-ի ներգրավվածությունը կօգնի Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության կարիքների բավարարմանը, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Փոխել Եվրամիության դիրքորոշումը Արցախի վերաբերյալ հնարավոր է: Հունիսի 7-ին ՀԲԸՄ Եվրոպային մեկնարկած ստորագրահավաք-արշավին միացել է ավելի քան 1400 եվրոպացի, այդ թվում՝ 60-ից ավելի հասարակական գործիչներ գիտության և արվեստի, քաղաքականության և հանրային բնագավառներից:

ՀԲԸՄ Եվրոպան հրապարակել է տեսանյութ և տեղեկատվական փաթեթ, որի նպատակն է բացատրել ԵՄ ներգրավվածության անհրաժեշտությունը Արցախում:

Կոչը կարող եք ստորագրել այստեղ:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Իմացե´ք, թե ինչպես կարող եք սատարել արշավին այստեղ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե´ք այստեղ:

Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո»-ի հաղորդումը՝ նվիրված «Ցանկանում ենք Եվրոպան Արցախում» արշավին ունկդրելու համար, այցելե՛ք այստեղ

Լրատվամիջոցների անդրադարձը այս թեմայով կարդացե՛ք այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq