ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՆ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍՈՒՄ` ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հունիսի 7-ին, ՀԲԸՄ Եվրոպան ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքում:

ԼՂ-ն չճանաչված այն երկրներից է, որը ձևավորվել է 1991թ.-ի Խորհրդային Միության փլուզումից հետո: Ադրբեջանի Հանրապետությունը ԼՂ-ն համարում է իր իշխանության տակ գտնվող տարածք: Այն Եվրոպական հարևանությամբ գտնվող ամենաաղքատ տարածքներից է:

Այս փոքր չճանաչված պետության բնակիչները ավելի քան 20 տարի գտնվում են շրջափակման մեջ և սպառնալիքի տակ, որն էլ զգալի դժվարությունների պատճառ է դարձել: Շրջափակումը շարունակում է ազդել մարդկանց առօրյա կյանքի վրա: Մարդիկ նաև տուժում են Ադրբեջանի կողմից զինադադարի ամենօրյա կոպիտ խախտումներից ու ականային պատահարներից, որոնք էապէս ազդում են տարածաշրջանի կայունության ու խաղաղության վրա:

ԵՄ-ն անմիջական օգնություն չի տրամադրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են Աբխազիան, Մերձդնեստրն ուՀյուսիսային Կիպրոսը, որոնք զգալիորեն շահել են ԵՄ ներգրավումից և օգնությունից:

«Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր հավատում են Եվրոպային, ստորագրել այս կոչը: Մենք պատրաստ ենք աշխատել եվրոպական կառույցների և միջազգային ՀԿ-ների հետ, որպեսզի կարողանանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության կարիքները հոգալու համար ուղիներ գտնել», - ասաց ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը:

Չնայած մեկուսացմանն ու տնտեսական դժվարություններին, Լեռնային Ղարաբաղը հատուկ ուշադրություն է դարձնում ժողովրդավարության զարգացմանը: ԼՂ-ն զգալի ջանքեր է գործադրել՝ բարելավելու պետական ինստիտուտները և ամրապնդելու քաղաքացիական հասարակությունը:

ԵՄ-ի ներգրավվածությունը նաև անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական զարգացմանը սատարելու համատեքստում, և կարևոր, հաշվի առնելով, որ ժողովրդավարության ամրապնդումը Եվրոպական հարևանությունում միության առաջնահերթություններից է:

ՀԲԸՄ Եվրոպան հրապարակել է տեսանյութ և տեղեկատվական փաթեթ, որի նպատակն է բացատրել ԵՄ ներգրավվածության անհրաժեշտությունը ԼՂՀ-ում:

Կոչը կարող եք ստորագրել առցանց:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե´ք այստեղ:

Իմացե´ք, թե ինչպես կարող եք սատարել արշավը այստեղ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq