ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

Ապրիլի 26-ին, Բելգիայի հայերի կոմիտեն (Comité des Arméniens de Belgique) ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի և Հրեական աշխարհիկ համայնքային կենտրոնի (CCLJ) հետ համագործակցությամբ ու Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ Բրյուսելում կազմակերպեց սեմինար Բելգիայի ֆրանսալեզու ավագ դպրոցներում Հայոց ցեղասպանություն առարկայի դասավանդման, ինչպես նաև ցեղասպանության ժամանակակից նշանակության վերաբերյալ համաժողով անցկացնելու շուրջ։ Այս նախաձեռնությունը, որ ֆինանսավորվում էր բելգիական կառավարության կողմից «Fédération Wallonie-Bruxelles»-ի (Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիա) կրթական բաժնի միջոցով, հանդիսացավ Բելգիայի կրթության շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների ընդլայմանն ուղղվածառաջին քայլը։

Առավոտյան տեղի ունեցած սեմինարին ներկա էին միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և կրթության ոլորտի մասնագետներ, թվով 15 հոգի, որոնց խնդիրն էր բնութագրել Հայոց ցեղասպանություն առարկայի դասավանդման հետ կապված իրավիճակը։ Մասնակիցները մտքեր փոխանակեցին առարկայի դասավանդման բնագավառում իրենց փորձի, դժվարությունների ու այն պատճառների մասին, թե ինչու շատերն այն չեն դասավանդում։ Բելգիայի կրթական համակարգը ոչ հանձնարարում և , ոչ էլ արգելում է ուսուցիչներին դասավանդելու Հայոց ցեղասպանություն առարկան, իսկ սեմինարի ընթացքում նաև հաստատվեց, որ քիչ թվով ուսուցիչներ են ներկայումս դպրոցում անդրադառնում այդ հարցին՝ տեղեկատվության պակասի, ռեսուրսների բացակայության, ժամանակի անբավարարության և զգայուն թեմայից խուսափելու պատճառով։

Առկա ռեսուրսներն ու դասավանդման գործիքները քննարկվեցին ու մասնակիցներին ներկայացվեցին Հրեկան աշխարհիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Ինա Վան Լոոյի կողմից, ում ատելության դեմն ուղղված կրթական ծրագիրը ներառում է Հայող ցեղասպանությունն ու դրա ժխտումը։ Այս ծրագրի գործընկերները մտադիր են շարունակել նման սեմինար-հանդիպումները, հատկապես Հայոց ցեղասպանություն առարկան իրենց ծրագրում ներառելու համար ուսուցիչներին խրախուսելու և նրանց հետաքրրքությունը շարժող որակյալ ուսուցողական նյութեր տրամադրելու միջոցով։

Հրապարակային համաժողովը, որը տեղի ուենցավ սեմինարից հետո, ուշադրությունը կենտրոնացրեց ցեղասպանության ժամանակակից հետևանքների վրա։ Համաժողովը նպատակ ուներ օգնել մատնացույց անելու, որ այդ իրադարձությունը պետք է հանդիսանա պատմական մշակույթի անբաժանելի մասը, քանի որ նշանակալից /ենթատեքստ է ապահովում/ քսաներորդ դարի բազմաթիվ իրադարձությունների համար։ Լյովենի համալսարանի հայոց լեզվի ու գրականության դասախոս Բեռնար Կուլիի համար ցեղասպանությունը Արևմտյան մտքի ու քաղաքակրթության արդյունք է, և այս իրադարձությունները առանձնացնելը մնացած պատմությունից, կամ դրանք հասցնելը մինչև երկկողմ հարցի աստիճանի (օր․՝ հայ և թուրք ժողովուրդների միջև) թույլ չի տալիս մեզ բոլորիս ճիշտ դասեր քաղել։

Ֆրանսիացի լրագրող և թուրքագետ Լորա Մարշանը կիսեց իր մտքերը վերջին տարիներին, այդ իրադարձությունից մեկ դար անց թուրքական հասարակության մեջ ցեղասպանության առաջացրած շոկային ալիքների մասին, ինչպես ներկայացված է նրա համահեղինակած գրքում՝ La Turquie et le fantôme arménien (Թուրքիան և հայկական ուրվականը)։

Սեմինարի բանախոսներից քաղաքական վերլուծաբան և Ջենովայի համալսարանի դասախոս Վիգեն Չթրյանն իր հերթին ներկայացրեց, թե ի՞նչ ազդեցություն է գործել ցեղասպանությունը հայոց ինքնության ու պատմության վրա Մերձավոր Արևելքում՝ հատկապես շեշտելով, որ «անհնար է հասկանալ Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի ունեցող իրադարձություններն առանց պատկերացում ունենալու 1915 թվականի ցեղասպանության մասին»։

Համաժողովն ավարտվեց աշխույժ և ինտերակտիվ քննարկմամբ, ինչի արդյունքում ձեռք բերվեց քննարկված մի շարք թեմաների ավելի խորը ըմբռնում, այդ թվում տեղի ունեցավ նաև բանավեճ այն մասին, թե ինչպե՞ս է կարելի լավագույնս առաջ տանել դպրոցներում ցեղասպանություն առարկայի դասավանդման հարցը։

«Այնքան կարևոր է հայոց պատմության մասին դպրոցում պատմելը։ Մենք հատկապես շնորհակալ ենք իշխանություններին և ուսուցիչներին, որոնց հետ աշխատեցինք, նրանց հետաքրքրության և աջակցության համար։ Այժմ մենք պարտավորություն ունենք նրանց օգնելու՝ տրամադրելով կվառ հետաքրքրություն առաջ բերող նյութեր», ասում է ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլաս Դավթյանը։

ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://agbueurope.org/։

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: