ՀԲԸՄ ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՐԹԱԿԻՆ

Ապրիլին ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղը հաստատեց իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլոբալ համաձայանագրերի հարթակին (UNGC), որը կայուն և պատասխանատու ռազմավարություններ ու մոտեցումներ մշակելու, կիրառելու և հրապարակելու միջազգային հարթակ է։ Այն կոչ է անում թե՛ ընկերություններին, թե՛ հասարակական կազմակերպություններին մասնակցելու և աշխատելու հանուն «ներգրավված ու ակտիվ հասարակության, որ երկրով մեկ առաջ է տանում կայուն զարգացման մոտեցումները»։

ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղը շահույթ չհետապնդող առաջին հայկական կազմակերպությունն է Լիբանանում, որ մասնակցում է ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրերի հարթակին և պաշտպանում է համաձայնագրերի տասը սկզբունքները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքին, շրջակա միջավայրին և կոռուպցիայի դեմ պայքարին։ «Մեր ղեկավարությունը հավատում է, որ լիբանանյան հասարակության ներգրավման գաղտնիքը հիմնականում համագործակցության մեջ է։ Այս համագործակցությունը հանդիսանում է Բեյրութի ամերիկյան համալսարանի «Իսամ Ֆարես» հանրային քաղաքականության և միջազգային հարցերի ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Լիբանանի Մարդու և հումանիտար իրավունքի հիմնադրամի հետ ավելի վաղ սկսված գործակցության շարունակությունը։ Այս հանձառությամբ մենք արտահայտում ենք Գլոբալ համաձայնագրերին աջակցելու մեր մտադրությունը՝ առաջ տանելու նրանց սկզբունքները, և այս հանձնառության մասին հստակ հայտնում ենք մեր գլխավոր շահագրգիռ կողմերին ու հանրությանը», ասում է ՀԲԸՄ-ի Լիբանանի լ մասնաճյուղի գործադիր տնօրեն Անիտա Լեբյարը։

ՀԲԸՄ Լիբանանի մանսաճյուղը հավատում է, որ հնարավոր է ու խիստ կարևոր ստեղծել ու ապահովել կայունությունը, հավատք, որ համընկնում է Լիբանանում Գլոբալ համաձայնագրերի ցանցի տեսլականի հետ։ «Մեր մասնակցությունն արտացոլում է մեր արժեքները՝ մեր ուզած Լիբանանի մասին պատկերացումը, հավակնոտ ու հասանելի հասարարակական նպատակների սահմանումը, այդ նպատակների իրագործմանն ուղղված ինստիտուցիոնալացումն ու մոբիլիզացումը և դրանց իրականացումն ու մշտադիտարկումը։ Մենք անհամբեր սպասում ենք համագործակցելու ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ և մաս դառնալու այլ հարթակների, որոնց տեսլականը համահունչ է մեր աշխատանքների շրջանակին։ Գլոբալ համաձայնությունը դեռ միայն սկիզբն է», ասում է ՀԲԸՄ Լիբանանի Շրջանային հանձնաժողովի ատենապետ Ջերարդ Թյուֆենկյանը։ Այս համագործակցության միջոցով ՀԲԸՄԼիբանանըը նաև դրսևորում է պատասխանատու ձևով գործելու հանձնառություն՝ իր ներդրումը բերելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը, ինչպիսիք են օրինակ որակյալ կրթությունը, գենդերային հավասարությունն ու գործակցությունը, ինչպես նաև համագործակցելու ազգային ու տարածաշրջանային գլխավոր շահագրգիռ կողմերի հետ տարբեր ծրագրերի շուրջ։

Պաշտոնապես մեկնարկելով 2015 թվականին ՄԱԿ-ի՝ Նյու-Յորքում գտնվող գլխամասային գրասենյակից, Գլոբալ համաձայնագրերի հարթակը կայուն զարգացման խոշորագույն հարթակն է, որին մասնակցում է 9,000 ընկերություն, 4,000 ոչ առևտրային կազմակերպություն և 85 տեղական ցանց աշխարհի ավելի քան 160 երկրներում։ Այն կոչ է անում հաստատություններին ընդունել, աջակցել և իրենց ազդեցության ոլորտի շրջանակներում գործի դնել հիմնական արժեքների մի համակազմ մարդու իրավունքների, աշխատանքի ստանդարտ միջավայրի ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում։

ՀԲԸՄ Լիբանանի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://agbulebanon.org/։

ՄԱԿ-ի գլոբալ համաձայնության հարթակի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք https://www.unglobalcompact.org/։

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԲԸՄ ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՐԹԱԿԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: