ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ ԻՐԱՔԻ Հ.Բ.Ը.Մ.Ի» ԵՒ «ԱՆԱՊԱՏԻ ՏԽՈՒՐ ՄԵՂԵԴԻՆ. ԲԵԴՎԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՐՀԱՆ ՊԱԼԵԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ» ԳՐՔԵՐԸ

ՀԲԸՄ-ի պատմության, մանավանդ միության Մերձավոր Արևելքի մասնաճյուղերի հիմնադրման ու գործունեությանը նվիրված աշխատությունների շարքն հարստացավ Կալիֆոռնիայում լույս տեսած «Հուշամատյան Իրաքի ՀԲԸՄ-ի» գրքով: Հուշամատյանը խմբագրել ու հրատարակել է իրաքահայ հասարակական գործիչ Համբարձում Աղբաշյանը: Հեղինակը երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել միության Իրաքի կառույցներում, ինչպես նաև եկեղեցական ու համայնքային կառույցներում:

Հուշամատյանում հեղինակը համապարփակ պատկերացում է տալիս Իրաքի ՀԲԸՄ մասնաճյուղերի ստեղծման ու գործունեության մասին, միևնույն ժամանակ անդրադառնում իրաքահայ համայնքի կազմավորման պատմությանը: Երկար տարիների բծախնդիր աշխատանքի արդյունքում սեղանին է դրվում ՀԲԸՄ Իրաքի մասնաճյուղի պատմությանը վերաբերող առաջին գիրքը:

Իսկ բոլորովին վերջերս, ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովն ու ՀԲԸՄ Հիմնադրամ (Հայաստան)-ը հրատարակեցին «Անապատի տխուր մեղեդին. Բետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» ալբոմը: Նկարաշարը, որ պետք է լույս տեսներ Հալեպում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, հասկանալի պատճառներով հրատարակվեց Երևանում:

Ալբոմը հրատարակության է պատրաստել Հրազդան Թոքմաճյանը, ով ի մի է բերել հալեպահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանի նկարները, որոնք ներկայացնում են ցեղասպանությունից հետո արաբացած, բեդվինների մոտ ապաստան գտած հայերին: Կան նաև նրանց կյանքն ու կենցաղը, ինչպես նաև Տեր-Զորն ու նրա շրջակայքը ներկայացնող լուսնկարներ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ ԻՐԱՔԻ Հ.Բ.Ը.Մ.Ի» ԵՒ «ԱՆԱՊԱՏԻ ՏԽՈՒՐ ՄԵՂԵԴԻՆ. ԲԵԴՎԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՐՀԱՆ ՊԱԼԵԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ» ԳՐՔԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: