ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 1-ին, Արցախի հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ, որին ներկա էին Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Կրթության նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Արցախի պաշտոնյաներ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախկին տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, հյուրեր ու հանդիսականներ:

Հոբելյարին շնորհավորեցին Աշոտ Ղուլյանը, Նարինե Աղաբալյանը, ով հայտարարեց որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որով Մուրադյանին շնորհել է Արցախի Ժողովրդական արտիստի կոչում, Աշոտ Ղազարյանն ու ուրիշներ: Ընթերցվեց Մուրադյանի ծննդյան 70-ամյակի առիթով ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հղած շնորհավորական ուղերձը։ Բարձր գնահատելով նրա անմնացորդ նվիրումն երաժշտարվեստին, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը նրան հանձնեց ՀԲԸՄ հուշանվերը:

Արցախի պետական կամերային նվագախումբն ստեղծվել է 2004 թ., շնորհիվ ՀԲԸՄ-ի անմիջական աջակցությանն ու տևական հովանավորությանը: Նվագախումբն անցնող տարիներին զգալի ձեռքբերումներ է արձանագրել Արցախում դասական երաժշտության տարածման ու տեղացի երիտասարդ երաժիշտների ձևավորման բնագավառում, որոնք արդեն իսկ գերակշռում են նվագախմբի կազմում: Անցնող 13 տարիներին նվագախումբը հանդես է եկել նաև արտասահմանյան բեմերում:

Համերգի ընթացքում ներկաները ջերմորեն շնորհավորեցին մաեստրոյին ու վայելեցին նրա խմբավարությամբ հնչող կատարումները:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: