ԼՂՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՋԱԿՑԵԼ ԻՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձավ Բրյուսելում, Ստրասբուրգում և Վիեննայում փետրվարի 13-16-ը տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու հանդիպումներին:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը համակարգվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի կողմից: Սա օտարերկրյա պաշտոնյայի կողմից ոչ պաշտոնական այցելություն էր եվրոպական մայրաքաղաք: Լեռնային Ղարաբաղի հարապետությունը իր միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի պատճառով չունի պաշտոնական հարաբերություններ եվրոպական դիվանագիտական մարմինների հետ:

Ղարաբաղի օմբուդսմենի մանդատն է ծառայել որպես մարդու իրավունքների գործունեությունը հսկող դիտորդ, կազմել հաշվետվություն մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, ինչպես նաև դիտարկել բողոքներ և խորհրդարանին նոր օրենսդրության մշակման խորհրդատվություն տրամադրել:

Անդրադառնալով իր այցի նպատակին՝ պրն. Մելիքյանը Բրյուսելի իր լսարանին ասաց. «Որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, որի համար անհրաժեշտ են միջազգային կապեր և ներգրավվածություն»: Այցի ընթացքում օմբուդսմենը հնարավորություն ունեցավ աշխատանքային հարաբերություններ հաստատել մարդու իրավունքների մի շարք մասնագետների հետ:

Այս հանդիպումների ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց 2016թ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունը: Ամփոփելով սահմռկեցուցիչ բացահայտումները՝ նա նշեց, որ այդ հարձակումների ընթացքում գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակչության 90%-ը խոշտանգվել, անդամահատվել կամ սպանվել է: Նա նաև ավելացրեց, որ նմանատիպ գործողություններ խրախուսվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և կոչ արեց միջազգային կազմակերպություններին հետաքննել և դատապարտել նման հանցագործությունները:

ԼՂՀ օմբուդսմենը, զեկուցելով իր ներկայիս աշխատանքների մասին, հավաստեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանական զինվորների իրավունքները հարգվում են: Մելիքյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում լայն կոնսենսուս կա, այն է՝ թույլ չտալ վրեժխնդրություն, որի հիմնավորումն է. «մեր ուժը մեր չափորոշիչների մեջ է»: Ռուբեն Մելիքյանը նաև մեկնաբանեց փետրվարի 8-ին ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջանին արտահանձնումը: Վերջինս մեղադրվում էր Ղարաբաղ մեկնելու և Ղարաբաղի մասին գրելու ենթադրյալ հանցագործության մեջ: Ըստ Մելիքյանի, դրանից կարճ ժամանակ անց մարդիկ, ովքեր եղել էին Ղարաբաղում, սկսեցին էլեկտրոնային սպառնացող նամանկներ ստանալ, ոմանք էլ չեղարկեցին դեպի Ղարաբաղ իրենց ճամփորդական ծրագրերը:

ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Դավիդյանն ասաց. «Եվրամիությունն իրականացնում է «ներգրավվածություն առանց ճանաչման» քաղաքականությունը, որը վերաբերվում է անկախ չճանաչված պետություններին, մասնավորապես Մերձդնեստրին (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Աբխազիային, Հյուսիսային Կիպրոսին: Նույնը պետք է իրականացնել նաև Ղարաբաղում: Ինչ խոսք, Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէ կառավարել, քանի որ այս երկիրն ունի նավթ ու գազ: Ղարաբաղը մեկուսացնելու Ադրբեջանի մոլուցքին սատարելը կմեծացնի հետագա պատերազմների և բարբարոսական գործողությունների հավանականությունն ու հաճախականությունը, որի հանդուրժումը կնշանակի դեմ գնալ եվրոպական արժեքներին»: Դավիդյանը շարունակեց խոսքը՝ ասելով. «Մենք մասնավորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր oժանդակեցին պրն. Մելիքյանի այցը և այս հանդիպումը կազմակերպելու հարցում: Հատուկ շնորհակալություն ԵԽ անդամ Ֆրանկ Էնգելին Եվրախորհրդարանում միջոցառումներ իրականացնելու համար»:

Տեսանյութի համար, սեղմե՛ք այստեղ: