«ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԲԸՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՁԵՌՆԱՐԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիահայ մեր հայրենակիցներին նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացվող ծրագրերի շրջանակներում, փետրվարի 10-ին և 14-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն»-ի աշխատակիցներն իրականացրեցին սփյուռքահայ նվիրատուներ տեր և տիկին Քըրք և Արսինե Գազազյանների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի օգնության հիմնադրամին կատարած 25.000 ԱՄՆ դոլարի նվիրատվության բաշխումը: Մարդասիրական օգնության ծրագրի համաձայն, սիրիահայ կարիքավոր 250 ընտանիքների նվիրատվության տեսքով տրամադրվեց ֆինանսական օգնություն՝ 100 ԱՄՆ դոլար գումարի չափով, որն առավելաբար կօգտագործվի ջեռուցման ծախսերի փոխհատուցմանը:

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը նշեց, որ Միությունն անցնող հինգ տարիներին Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրեր է իրականացրել: Սիրիահայության աջակցության ծրագրերը շարունակվում են նաև այս տարի, որոնք հիմնականում ուղղված են սիրիահայերի կրթական, առողջապահական ու սոցիալական խնդիրների լուծմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ «ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԲԸՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՁԵՌՆԱՐԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: