ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2017

Ծրագրե՛ք ձեր ամառն այսօր
Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա ամառը: Դիմե՛ք մինչև մայիսի 15-ը և իրականություն դարձրեք հուլիսի 10-30-ը Հայաստանում անմոռանալի ամառ անցկացնելու ձեր ցանկությունը: Մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին, ինչպես նաև կհաճախեն համերգների ու մշակութային միջոցառումների, կընկերանան և մասնագիտական կապեր կհաստատեն համախոհների և անվանի երաժիշտների հետ: Ծրագիրը կեզրափակվի մասնակիցների ավարտական գալա համերգով: