ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ: Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019թ-ի ընթացքում կհատկացվի 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցություն գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը.

•   նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,

•   մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,

•   կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ի վիճակի են ապահովել անհրաժեշտ համաֆինանսավորումը:

Հայտեր նրեկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման նպատակով շահագրգիռ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ծանուցողական հանդիպում:

Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով:

ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանին. էլ. փոստ. Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , հեռ. 37410 26 99 86:

Call for proposals Announcement IMG Matching Grants

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: