ԱՐՑԱԽԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ-Ն ՀՀ ԲԱՆԱԿԻՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

ՀԲԸ Միությունը շարունակում է ապրիլյան պատերազմից հետո իր նախաձեռնած Արցախի աջակցության ծրագիրը: Հուլիսի 20-ին կնքվեց պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀԲԸՄ-ի միջև, որով ծրագրի այս փուլում մենք մեր բանակին ենք տրամադրում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական C.A.T. ամրալարեր, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար:
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՐԴ ՀԱՎԱՔԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ $325,000-Ի ԳՈՒՄԱՐ

 

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմից ի վեր, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր շրջանակների կողմից առաջ տարվող հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ ցարդ հավաքել է ավելի քան 325,000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայոց բանակին աջակցելու նպատակով: Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական գործողությունններից հետո, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անվտանգության սպառնալիքների շարունակական դրսևորումների արդյունքում, խիստ անհրաժեշտություն առաջացավ խնդրի շուրջ համախմբել աշխարասփյուռ հայությանը: ՀԲԸՄ-ն վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի և Արցախի բնակչությանը և զինված ուժերին, ինչպես նաև հրատապ կերպով աջակցություն է տրամադրում պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:

Մայիսի 13-ին, ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն այցելեցին ծանր վիրավորված զինծառայողներին և կամավորներին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում ու Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը շարունակեց այցելությունները զոհված զինծառայողների, ինչպես նաև արդեն իսկ տուն վերադարձած վիրավոր զինվորների ընտանիքներին Շիրակի և Արարատի մարզերում՝ յուրաքանչյուր ընտանիքին հատկացնելով 1000-ական ԱՄՆ դոլար:

Մայիսի 21-ին և 22-ին ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն այցելեցին նաև Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունիի ու Հադրութի շրջանների զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նրանց ևս տրամադրելով 1000-ական ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն:
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՐԻՈՅԻ ՀԱՄԵՐԳԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

 

Ապրիլի 14-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի կենտրոնատեղիում միաժամանակ անցկացվեց երկու միջոցառում՝ «Արցախ՝ խաղաղության ուղերձ» խորագրով ցուցահանդես և դասական երաժշտության երեկո՝ մասնակցությամբ Արամ Խաչատրյան տրիոյի: Միջոցառման առաջին հատվածում ներկաները ծանոթացան Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող կրթական, հոգևոր և մշակութային ծրագրերին՝ դահլիճի պատերին փակցված նկարների միջոցով, որոնցում պատկերված էր լուսավոր ու շնչող Արցախը:
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻՆ

 

 

 

Մարտի 18-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի կենտրոնատեղին հյուրընկալել էր National Geographic-ի լուսանկարիչ, World Press Photo և Ռոբերտ Կապայի անվան հեղինակավոր մրցանակների արժանացած, ինչպես նաև էմմի հեղինակային մրցանակին առաջադրված Ջոն Ստենմայերին, ով ներկայացրեց աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու, դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը: Բազմաթիվ մրցանակների արժանացած 52-ամյա ամերիկացի լուսանկարիչը ներկայացրեց իր ֆոտոնախագծերի ստեղծման պատմությունն ու ընթացքը: Ստենմայերը այցելել է ավելի քան հարյուր երկրներ, այդ թվում` Հնդկաստան, Թուրքիա, Մալազիա, Տանզանիա, Քենիա, Զամբիա, Ինդոնեզիա, Եթովպիա, ինչպես նաև Հայաստան, որտեղ և կերտել է իր «խոսուն» լուսանկարներից բաղկացած ֆոտոպատմությունները: Իր լուսանկարների միջոցով նա ներկայացնում է աշխարհում առկա խնդիրները` մահացու հիվանդություններ, աղետներ, գլոբալ տաքացում, տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր ավանդույթներ, տարբեր ազգեր, քաղաքակրթություններ և այլն: Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը: Նա ներկաներին պատմեց Ստենմայերի կյանքի, անցած ուղու, հաջողությունների և ձեռքբերումների մասին: Ողջ հանդիպման ընթացքում դահլիճում տեղադրված մեծ էկրանի միջոցով Ստենմայերը ցուցադրում էր լուսանկարներն ու պատմում յուրաքանչյուր նկարում պատկերված մարդու պատմությունը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

«ՎԵՐԼՈՒԾԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՐՏԵԼ ԱՊԱԳԱՆ». ՌԱՅՄՈՆԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

 

Չորեքշաբթի, մարտի 2-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում տեղի ունեցավ ֆրանիսահայ պատմաբան, ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի նախկին երկարամյա տնօրեն Ռայմոնդ Գևորգյանի «Վերլուծել պատմությունը և կերտել ապագան» դասախոսությունը, որին ներկա գտնվեցին շուրջ 200 հանդիսականներ: Դասախոսության բացման խոսքն ասաց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: